16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարոն Հովհաննիսյանն առհասարակ իմ հայտարարության տեքստը չի կարդացել. Շարմազանով /վիդեո/

‘’Ինձ մոտ կարծիք կա, որ պարոն Հովհաննիսյանն առհասարակ իմ հայտարարության տեքստը չի կարդացել’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ձայնագրության մասին էր խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսին:

Հիշեցնենք, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն պահանջել էր Շարմազանովից ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ձայնագրությունը, ինչի մասին, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի իբր նշել էր Շարմազանովը:

‘’Իմ հայտարարության մեջ պարզ , մատչելի հայերենով գրված էր եւ եթե նա կարդար տեքստը, չեմ կարծում, որ իր մոտ նման տպավորություն կստեղծվեր, ուստի հուսով եմ, որ իր կուսակից ընկերները:

Այնուամենայնիվ, նրա կուսակից ընկերները պետք է որ նրան տրամադրած լինեն իմ հայտարարության տեքստը եւ այն կարդալուց հետո նա կհասկանա , որ իր մեղադրանքների եւ  իմ հայտարարության միջեւ որեւէ զուգահեռ չկա’’,-նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ ապագայում Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտնվի այնպիսի տհաճ իրավիճակում, որում հայտնվեց երեկ: Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքը ներողություն կխնդրի, եթե պարզվի, որ իսկապես խոսքը ձայնագրության մասին չէ, Էդուարդ Շարմազանովն ասաց.

’’Րաֆֆի Հովհաննիսյանը բարեկիրթ է գտնվել եւ ասել է, որ եթե Շարմազանովն այդպիսի բան չի ասել, ես ներողություն կխնդրեմ, սակայն ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, ովքեր ինքնահաստատվում են իրենց գործընկերների ներողություն խնդրելուց: Յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել: Ես պարզապես ցանկանում եմ, որ իմ բոլոր գործընկերներն անձամբ ծանոթանան տեքստերին, հետո նոր հայտարարություններ անեն’’:

Լրագրողների դիտարկմանը`  ժամանակը չէ, որ ՀՀԿ խոսնակը մանրամասներ ներկայացնի այդ հանդիպումից, Շարմազանովն ասաց, որ պարոն Հովհաննիսյանն ամեն անգամ ինքն է ավելի շատ մանրամասներ ներկայացնում:

Ինչ վերաբերվում է երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրականացվելիք բոլոր քայլերը պետք է լինեն ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ