25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Լիտվային` Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու համար

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեձադեն Լիտվայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է ներկայացրել` այդ կերպ իր դժգոհությունը ներկայացնելով Լիտվայի խորհրդարանում “Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության” խումբ ստեղծելու կապակցությամբ, հաղորդում է “Regnum” գործակալությունը: “BNS” լիտվական գործակալությունը գաղտնիության պայմանով հրապարակել է Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որը պնդում է, թե “նման խորհրդարանական խումբ ստեղծելը բացասաբար կազդի Լիտվա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա”: “Մենք արտահայտել […]

Չմտածեք հանկարծ` արդեն վերջն է

Ես ընդդիմություն եմ իշխանություններին, քանի որ այն անտանելիության աստիճան վատն է: Ես ընդդիմություն եմ ընդդիմությանը, քանի որ այն անտանելիության աստիճան ծույլ է և անկարող լինելով անցյալի փորձը հաշվի առնելու, նախորդ սերունդների քաղաքական միտքը համադրելու միջոցով իրատեսական լուծում առաջարկել՝ նորանոր պատուհասներ է բերում ժողովրդին: Մի որոշ ժամանակ հետո, երբ կրկին կհամոզվեք, որ ձեր առաջնորդները ձեզ փակուղի […]

Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Ալգիս Կաշետայի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության նախաձեռնող  խմբի անդամ Ալգիս Կաշետայի հետ: Էդուարդ Շարմազանովը ողջունել է քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի ինն անդամների կողմից ստորագրված Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ այն ժողովրդավարական չափանիշների վրա հիմնված կարեւոր հանգրվան […]

Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին. ԱԳ նախարարն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ […]

Սաակաշվիլին հանդիպել է Ալիեւի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է “Trend”-ը: 2 երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Այնուհետեւ կայացել է 2 երկրների պատվիրակությունների հանդիպումը: Նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:  Նախագահների հանդիպումից զատ կայացել է նաեւ 2 երկրների առաջին տիկինների` Սանդրա Էլիզաբեթ […]

ՀՀԿ-ն հավաքելու է խորհրդին

Այսօր`փետրվարի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության խորհրդի նիստը: Ինչպես գործադիր մարմնի նիստերի օրակարգը, խորհրդի նիստերի օրակարգն էլ նախապես չի ձեւավորվում: Ենթադրվում է, որ ամփոփվելու են նախագահական ընտրության արդյուքները, անդրադարձ է կատարվելու Հայաաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ, ըստ մամուլի` կադրային հարցեր կքննարկվեն:

Ծառուկյանը` “կամանդիրովկաններում”

Մինչ երկրի ներքաղաքական սպեկտորը հետընտրական զարգացումների տվայտանքների մեջ է, ոմանք հայտնվում են Ազատության հրապարակի հարթակում, մյուսները` լարված հետեւում, ԲՀԿ առաջնորդը չի շտապում իր գործողություններում: Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանը արտերկրից կուսակիցներին հորդորել է չենթարկվել սադրանքների եւ սպասել, մինչեւ ինքը արտերկրից Հայաստան վերադառնա: Մեր աղբյուրների փոխանցմամբ դա չի ուշանա, իսկ վերադառնալուն պես` ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ […]

Վախը, սպառնալիքը Լիսկայի կողմից այնքան է, որ “զրո” մարդ էր եկել

“Ես համեստացած եմ, ուժեղացած, բայց լիարժեք հուզականությամբ, որովհետեւ տեսնում ե, որ հայ ժողովուրդը հաղթել է”: Այսօր Սիսիանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց “ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա համոզվել է, որ ժողովուրդը եւս հավատում է իր հաղթանակին, իսկ աշխարհի “մեծերը” պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը: Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատասխանատվություն է կրում ժողովրդի առջեւ եւ համաձայն է ժողովրդի […]

“ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարները”. կոնֆերանս Ֆրանսիայի ԱԺ-ում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի “Հայ դատի” գրասենյակին միջոցառումը նախաձեռնելու համար` դեսպան Չիտեչյանը […]

Եթե կոալիցիայի հարց առաջանա

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը: ”Երբեք մի բացառեք ոչ մի բան: Ամեն ինչ հնարավոր է’’,- նշեց նա եւ շարունակեց.’’Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրի հետ համամիտ են եւ պատրաստ են սատարել Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ծրագրերին, եթե կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի