15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“BBC”. Հայաստանն սպասում է նախագահ Սարգսյանի հաղթանակին

“BBC” տեղեկատվական կորպորացիան անդրադարձել է  ՀՀ նախագահական ընտրություններին, նախագահի թեկնածուների դիրքորոշումներին եւ ընդհանուր քաղաքական իրավիճակին: “Հայերն այսօր մասնակցում են նախագահական ընտրություններին` ակնկալելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` 2-րդ հաղթանակին:  Քվեարկությունը քննադատությունների է արժանացել, քանի որ ընտրողներին իրական ընտրության հնարավորություն չի տրվում: Դիտորդների խոսքով` Սարգսյանի իրական մրցակիցները չեն առաջադրվել: Ըստ հարցումների` նա կստանա քվեների ավելի քան 60 […]

Կնիքները անձեռոցիկների միջոցով ջնջվում են. Րաֆֆի Հովհաննիսյան

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց շտաբն արձանագրել է մի շարք խախտումներ: Հովհաննիսյանն ասաց, որ արձանագրված ընտրախախտումներից մեկն այն է, որ անձնագրում արված կնիքը հնարավոր է մաքրել անձեռոցիկի միջոցով: ”Արդեն լուրեր կան, որ կնիքները, որ դրվում են անձնագրերում, համապատասխան անձեռոցիկների օգտագործմամբ անմիջապես ջնջվում […]

Հեռացնել է տվել Սերժ Սարգսյանի վստահված անձին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանի տեղեկացմամբ, որոշ տեղամասերում արդեն մինչև 400 մարդ քվեարկել է, ինչը տարօրինակ է այս ժամի համար: Որպես օրինակներ, նա նշեց Երևանում գտնվող 04/01 ընտրական տեղամասը, որտեղ ժամը 10:15-ի կողմ քվեարկել է արդեն շուրջ 400 հոգի, թիվ 01/02 տեղամասը, որտեղ ժամը 10-ի կողմ քվեարկել է […]

Ոչ մի խնդիր չկա, եւ ամեն ինչ ընթանում է նորմալ. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ 10/08 ընտրտատեղասում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիին:  Նա հետեւում էր ընտրական գործընթացին: Վերջինս ընտրատեղամաս էր եկել Հովիկ Աբրահամյանի հետ: “Մենք աշխատում ենք բոլորս միասին, թիմով, քաղաքի կենտրոնում: Սա առաջին տեղամասն է, որ ես եղել եմ: Կարող եմ ասել, որ ոչ մի խնդիր չկա, եւ ամեն ինչ ընթանում է նորմալ”: 

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է շատ հարգարժան գործող նախագահ պարոն Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Նորք-Մարաշ համայնքի 10/6 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա այստեղ էր եկել եղբայրների եւ քրոջ հետ: Փողոցում ողջունելով մարդկանց` նա բարձրացավ ընտրատեղամաս, կատարեց իր ընտրությունը, ապա զրուցեց լրագրողների հետ: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է հոգու ճշմարտության արշալույսը: […]

Հովիկ Աբրահամյանը կատարեց քաղաքացիական պարտքը

Հրաչյա  Աճառյանի անվան դպրոցում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ, ՀՀԿ ընտրական շտաբի պետ  Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է “Ապահով Հայաստանի” համար` համոզված լինելով, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան խորհրդարանականը: Աբրահամյանն ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություննենրն անցնեն օրենքի սահմաններում: “Իմ կարծիքով` Դա […]

Ում օգտին քվեարկեց Գարեգին երկրորդը

Էջմիածինի գեղարվեստի դպրոցում տեղակայված 19/11 տեղամասում քիչ առաջ քվեարկել են  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Էջմիածնի միաբանները: Ո՞ւմ օգտին է քվեարկել կաթողիկոսը, լրագրողների հարցին Գարեգին 2-րդը այսպես է արձագանքել. “Քվեարկել եմ մեր երկրի զարգացման և առաջընթացի համար” :

Քվեարկեք. ԱՄՆ դեսպանի հույսը

“Բարի լույս հայ ընտրողներ: Հույս ունեմ, որ այսօր դուք կգնաք քվեարկության` Ձեր նախընտրած թեկնածուի համար”,-դիմելով հայ ընտրողին` Twitter-ում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսապն Ջոն Հեֆերնը: Facebook-ի ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում էլ ասվում է. “Այնպես արեք, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի, Քվեարկեք”:  

“Արամ Հարությունյանի ծնունդն ա, ասենք շնորհավոր, միշտ տենց նախագահի թեկնածու լինի …”

“Ֆեյսբուք” սոցկայքում այսօր էլ ակտիվ են քննարկումները` թեմատիկ ուղղվածությունը նախագահի ընտրություններն են: Օգատեր Զոհրապ Եգանյանը հորդորում է գնալ քվեարկության, թե չէ “սաղ օնլայն են”: Վերջինս նաեւ գրել է, որ “Անդրեաս Ղուկասյանի շտաբում, ի տարբերություն մյուսների, ՀԱՑ են սարքում, որ հեսա ուրվորայա շեֆը հաց ուտի))”: Օգտատեր Անուշիկ Ավետյանն էլ հիշեցնում է, որ այսօր  “Արամ Հարությունյանի ծնունդն […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները առայժմ որեւէ միջադեպ չեն արձանագրել

Աջափնյակ համայնքի 6/31 ընտրատեղամասում թեեւ շատ ցուրտ էր, բայց ընտրություններն ընթանում էին ջերմ մթնոլորտում: Հանձնաժողովի անդամներն ու նախագահը` ՀՀԿ-ական Սուսաննա Կասպարովան, ընտրողներին ողջունում էին եւ շնորհակալություն հայտնում, որ շուտ արթնացել են, եկել ընտրելու: Այստեղ գրանցված է 916 քաղաքացի, մեր այցելության պահին արդեն 92 քաղաքացի քվեարկել էր: “Տեղամասը ցուրտ է, բայց ատմոսֆերան` ընտիր: Ես բողոքելու տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի