26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ի կռիվը վարչապետի աթոռի համար է /վիդեո/

Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Առաքելություն՛՛ կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ վիրտուալ տարածքում ՀՀԿ-ԲՀԿ շարասյուների պայքարը՝ միմյանց սեւացնող, իրար հերթ չտվող հայտարարությունները, Ֆեյսբուքյան գրառումները  պաշտոնների համար են:

՛՛Այդ պայքարն ավելի շատ ընթանում է կառավարության կազմավորման համար, ԲՀԿ-ի համար թիրախը կառավարությունն է՝ ի դեմս գործող վարչապետի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

՛՛Այն ֆորմատով, որ այսօր ներկայացվում է այդ պայքարը՝ մինչև անձնական վիրավորանքի, չեմ կարող ասել, որ ամբողջովին մրցակցություն եմ համարում, բայց որ այդ երկու կուսակցությունների միջև կան որոշակի տարաձայնություններ երկրի կառավարման մոդելի վերաբերյալ, դա ակնհայտ է՛՛,-նշեց Առաքելյանը: Վերջինիս խոսքով՝ բացահայտ է, որ ԲՀԿ-ը ոչ միայն Երևանի քաղաքապետի ՛՛աթոռն՛՛ է ուզում, այլև հենց վարչապետինը:

՛՛ԲՀԿ-ն բացահայտ ասում է, որ այսօր վարչապետի գործունեությունն իր համար ընդունելի չէ և ունի այլ տեսակետ կառավարության գործունեության վերաբերյալ, քան ՛՛Հանրապետականը՛՛ ՛՛:

Հարցին, ինչու ՛՛Առաքելությունն՛՛ էլ որևէ կերպ իրեն չի դրսևորվում վիրտուալ տիրույթում, երիտասարդը պատասխանեց.՛՛Մենք պայքարում ենք ոչ թե ինչ-որ կուսացությունների դեմ, այլ ծրագիր ենք ներկայացնում ու անհրաժեշտություն չկա, առավել ևս վիրտուալ միջամտության: Մենք համացանցում ներկայացնում ենք մեր ծրագիրը, ցանկություն չունենք ներգրավվել այդ համակարտությանը՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ