Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ հակահայ ռասիզմը ներմուծեն մեր երկրի տարածք, Ֆրանսիացի քաղաքական գործիչներ.
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը եւ Բուշ դյու Ռոնի Շրջանային Խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Ֆրանսիական հանրապետության բարձրագույն ատյանում իրականված սադրանքն ու անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորեցին երկու այսպես կոչված “ազերի ուսանողները”, ոտնձգություն են խոսքի ազատության հանդեպ։ Այդ անընդունելի գործողությունները գալիս են վերահաստատելու, որ Ադրբեջանի Հանրապետության եւ նրա նախագահ Ալիեւի հակահայ պրոպագանդայով սնվող ակտիվիստներն իրենց համարում […]





































