Որտեղ էր Րաֆֆին, երբ Սերժ Սարգսյանը սահմանն էր պաշտպանում
Րաֆֆի Հովհաննիսյանն իր մարզային այցերի շրջանակում այսօր Նոյեմբերյանում նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց դուրս գալ նախագահական պայքարից, գնալ սահմանը պաշտպանել, իսկ ապրիլի 9-ը հռչակել որպես ազգային միասնության տոն: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից:
-Այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հայ տղամարդու, անգամ շատ հայ կանանց տեղը սահմանը պաշտպանելն էր, նախագահ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ազատագրական պայքարի ակունքներում էր, որպես ղեկավար, կազմակերպիչ և ուղղակի մասնակից դիրքերում կանգնած էր և արել է ամենը, ինչ պարտավոր էր անել յուրաքանչյուր հայ մարդ` իր հայրենիքն ազատագրելու և պաշտպանելու համար:
Եթե որևէ մեկը դա չի արել ժամանակին, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, դա իր լուրջ բացն է, և կարծում եմ դա նրա համար ողջ հայ ժողովրդի աչքում է լուրջ բաց, որովհետև ժամանակին նա ուներ բոլոր հնարավորությունները, ինչպես Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես դրսում ապրող մեր շատ հայորդիներ` գալ ու հայրենիքը պաշտպանել և ոչ թե հայրենիքում միայն բարձր պաշտոնում պաշտոնավարել, իսկ պաշտոնը թողնելուց հետո էլ` սահմանում լինելու ու հայրենիքը պաշտպանելու մասին չմտածեր: Այսօր Նոյեմբերյանում ինչն է իրեն դրդում նման կոչեր անել. գուցե տեսնում է այդ մարդկանց, ովքեր սահման են պաշտպանում և կոնտրա?ստն է զգում իր և նրանց միջև: Համենայն դեպս, ՍերժՍարգսյանն ու այդ մարդիկ կոնտրաստ չունեն, տարբերություն չունեն, որովհետև յուրաքանչյուրն իր խղճի և ազգային պարտքը կատարել է:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելուն և այդ օրը ազգային միասնության տոն դարձնելու հայտարարությանը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին գա նախապես Սերժ Սարգսյանին շնորհավորի իր հաղթանակի համար, մասնակցի երդմնակալությանը որպես քաղաքական ուժի ղեկավար, որպես 37 տոկոս հավաքած նախագահի թեկնածու, և այդ օրը դարձնի ազգային միասնության տոն: Կարծում եմ, դա շատ տեղին կլինի:
Իսկ ինչպես կմեկնաբանեք Րաֆֆու մարզային այցերի մեկնարկը, արդյոք սա ուղղված է ավագանու ընտրություններին նախապատրաստվելուն, կամ ինչպես ինքն է նշում` պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը:
-Կարծում եմ, սա պարզապես թուլացող հանրահավաքային ալիքը, ակտիվությունը մի քիչ տաք պահելու, ներքևից սնելու փորձ է և իր անձի ու խոսքի նկատմամբ հետաքրքրություն ապահովելու գործընթաց , որը, սակայն , դատելով մարդկանց փոքրաքանակ մասնակցությունից , այնքան էլ չի աշխատում: Գուցե սրանք ավելի շատ հրաժեշտի հանդիպումների են նման