Կընտրվի Տարոն Մարգարյանը. Ադիբեկյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/taron-margaryan_1365147939.jpg)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպանը խոսեց Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկային վարկանիշների մասին:
Ադիբեկյանը նշեց, որ մտավախություն կա, որ նախագահական ընտրությունների համեմատ այս ընտրությանը մասնակցությունը կնվազի: Հայ ընտրողը ըստ սոցիոլոգի`ավելի հակված է հաշվի նստել դեմքի, քան քաղաքական ուժի հետ:
“Պետք է ընտրել մի մարմին, որը ծրագիր կառաջարկի և կմտածի քաղաքի ճակատագրի մասին: Սոցհարցումները ցույց են տվել, որ այս պահին գործող քաղաքապետը հստակ տարբերվում է մյուս թեկնածուներից: Եթե քարոզարշավի ընթացքում այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնի իր ծրագրերը, գուցե պատկերը փոխվի”:
Նախնական հարցումների արդյունքը ցույց է տալիս, որ երեւանցիների տոկոսը 70 պատրաստ է ընտրել Տարոն Մարգարյանին: Թիրախը կլինի 20 տոկոսը, որը դեռ կողմնորոշած չէ: Հարցումներին մասնակցել է 1930 Երևանցի:
Սոցիոլոգի դիտարկմամբ ՝ընդիմության չմիավորվելը Տարոն Մարգարյանի “ջրաղացին ջուր լցրեց”: Եթե ընդիմադիր կուսակցությունները հանդես գային միասնական դաշինքով շուրջ 55տոկոս քվե կապահովեին:
Նախնական տվյալներով` ընտրությանը հաստատ չի գնալու երեւանցիների 37տոկոսը: