22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆու ցուցակը պատրաստ է. Արմեն Մարտիրոսյանը` Երեւանի քաղաքապետացու /վիդեո/

“Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  Ազատության հրապարակում հանրությանը ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական`”Բարեւ Երեւան” ցուցակը: Բացի քաղաքական գործիչներից ցուցակում լրագրողներ են, երգիչներ եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Այն գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, հաջորդում են Անահիտ Բախշյանն ու  Մեսրոպ Մովսեսյանը:  Ցուցակը 64 հոգուց է, եւ տեղ են գտել նաեւ  Արթուր Իսպիրյանը, Անի Քոչարը,Դավիթ Սանասարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Սուրեն […]

Երեւանի ավագանու ՀԱԿ ցուցակը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ներկայացրել է Երեւանի ավագանու իր 42 հոգանոց ցուցակը: Ստորեւ ծանոթացեք: Վահագն Խաչատուրյան Զոյա Թադևոսյան Արման Մուսինյան Վլադիմիր Կարապետյան Տիգրան Տեր-Պետրոսյան Համբարձում Եղիազարյան Անահիտ Եղոյան Ավետ Պողոսյան Գայանե Ղազարյան Արմեն Օհանյան Արամազդ Ղալամքարյան Ալբերտ Ներսիսյան Արեն Մանուկյան Ելենա Նալբանդյան Հովհաննես Քիրամիջյան Կարեն Թովմասյան Եվա Թովմասյան Արթուր Մինասյան Արտակ Պողոսյան Լիլիթ Թադևոսյան Կարեն […]

Մի հարցրեք` ես լավ եմ /վիդեո/լրացված/

Ազատության հրապարակում սկսելով ասուլիսը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պետք չէ իրեն բարեւելուց հետո այլ հարցեր տալ: “Պետք չի ասել` ոնց ես, իմալ ես, ես լավ եմ”,-ասաց Հովհաննիսյանը:  Նա ասաց որ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ պիտի իրագործեն Սահմանադրության 2-րդ հոդվածը` իշխանությունը հասցնել ժողովրդին:  Րաֆֆի Հովհաննիսյանը ցավոք հայտարարեց, որ կուսակցական դրոշները չհաջողվեց խոնարհել […]

Ի՞նչ դիակ, ի՞նչի համար դիակ… Սերժ Սարգսյանն իսկապես հայրենասեր մարդ է

՛՛Կամակորությունը քաղաքական կատեգորիա չէ: Խռովկանությամբ քաղաքականություն չեն անում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ գնահատելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի մեթոդները: Պատգամավորի խոսքով՝ Հովհաննիսյանին եղել են մի շարք առաջարկներ, սակայն ինքը չի նկատել, որ ՛՛Ժառանգության՛՛ որևէ անդամը քննարկի դրանք: ՛՛Նախագահը իր խոսքում ասաց, որ համապետական առաջընթացի հետ կապված  առաջարկը ինքը պատրաստ […]

Ի վերջո, ո՞ւմ հավատալ

Նախագահ Սարգսյան “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան աղմկահարույց հանդիպման վերաբերյալ ո՞ր կողմի ներկայացրած փաստարկներն են արժանահավատ: Հարցին պատասխանելով` “168 ժամի”  խմբագիրն ասաց, որ թնջուկը կարող է  հանգուցալուծվել, եթե հրապարակվի տեսաձայնագրությունը: Սակայն Սերժ Սարգսյանի պատմածները ավելի պրագմատիկ են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հերքումները փաստարկված չեն, քանի որ, ի վերջո, պարզ չէ՝ ինչ են խոսել: “Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է, […]

Այդ հիսունութ տոկոսը կամ բո՞ւթ է, կամ ապո՞ւշ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի ձեւաչափը համարում է իրատես քաղաքական գործչի քայլ, երկրի հոգսերով ապրող քաղաքական գործչի ու ղեկավարի խոսք: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ նախագահի մի շարք արտահայտությունների հետ:  Նախ, Խառատյանը չի կարծում, որ նախագահը ազնիվ պայքարում հաղթել է: […]

“Անընդհատ հարգում եմ Սերժ Սարգսյանին”. Րաֆֆու վերաբերմունքը տարօրինակ է

Ընդդիմադիր գրող Մարինե  Պետրոսյանը` գնահատելով հետընտրական գործընթացները նշեց, որ ի տարբերություն 2008-ի ընդդիմության պայքարն այժմ ավելի մեղմ ձևով է ընթանում,սակայն  “բոլոր ձևերն էլ պետք է օգտագործել մինչև արդյունք լինի”:  “Ինքս չեմ ընտրել նրան և չէի պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված նման բան, բայց եղավ չէ”,-նշեց հրապարակախոսը:  Մարինե Պետրոսյանին դուր չի գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հարգալից վերաբերմունքը […]

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտնում`ինչպես Ռոնալդուն ֆուտբոլի դաշտում

Հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների է գտնում լավ պաշարով. առաջինը`տեղական ինքնակառավարման հարուստ փորձով և արդեն այդ ոլորտում արհեստավարժ կադրային ներուժով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով համաձայն քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի, կգլխավորի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն Ավագանու խորհրդի ընտրություններում: Նա ընդգծել է, […]

ՕԵԿ-ն էլ

Երկրորդ կուսակցությունը, որ մայիսի 5-ին մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին` “Օրինաց երկիրն” է: Նրանք արդեն հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ցուցակի առաջին երեք հորիզոնականում են ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, վարչության անդամ Հովհաննես Շահինյանը եւ ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Համամասնական ցուցակում 105 թեկնածու կա: Հիշեցնենք, որ երեկ […]

Ռուբեն Հայրապետյան “պոլիտիկա նիխտ” , անգամ Տարոն Մարգարյանի դեպքում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այլևս ոչ մի քաղաքական հարցի չի պատասխանում: Այս մասին նա ասաց, երբ  Henaran.am-ի թղթակիցը Հայրապետյանին հարցրեց` որպես Ավանի բնակիչ` ինչպես է գնահատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում: Հայրապետյանի արձագանքը` տեսանյութում Հ.Գ. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստների հետ մասնակցում էր ուսանողների հետ հանդիպմանը: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի