22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Մեռնեմ` մաման կհասկանա ինչքան լավն եմ…” /վիդեո/

“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արամ Աբրահամյանը համոզված է, 2008թ մարտի 1-ի կրկնությունը այս անգամ չի լինի, որովհետեւ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Սերժ Սարգսյանը հակված […]

Կադրային փոփոխություննե՞ր. լրագրողները զարմացնում են նախարարին /վիդեո/

Երկրում փոփոխությունների համար արդյո՞ք պարտադիր են կադրային փոփոխությունները: ”Այդ երկուսը իրար ոչ բացառող բաներ են: Կան ոլորտներ, որտեղ կադրային փոփոխություններ են անհրաժեշտ, կան ոլորտներ, որտեղ մոտեցումների փոփոխություններ են անհրաժեշտ, և դրա որոշողը երկրի վարչապետն ու նախագահն են”,-պատասխանելով Henaran.am-ի հարցին` ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  ”Մի դեպքում կադրային փոփոխություններ կլինեն, մյուսում` ծրագրերի փիլիսոփայության փոփոխություն”,-հավելեց նախարարը: Իսկ […]

Պատժվողներ են լինելու. Արմեն Աշոտյան /վիդեո/

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշ քաղաքական ուժերի համար վերջին հնարավորությունն են: ”Ուսանողական բառապաշարով արտահայտված` նախագահական ընտրություններից հետո վերջին լիկվիդի հնարավորությունն է սա”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը, ով ի դեպ, այս ընտրություններում ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուն է: Նախարարի խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները պետք է ավելի լավը լինեն, քան […]

Րաֆֆի Հովհաննիսյանը` դեռ “քայլ-վազքով” . տրամադրությո՞ւնը/վիդեո/

Արդեն 12-րդ օրն է ՛՛Ազատության՛՛ հրապարակում հացադուլ է անում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր վաղ առավոտյան նա դարձյալ “քայլ-վազք” էր անում հրապարակում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց` ինքնազգացողությունը լավ է, հարցրեց` մենք ինչպես ենք …  Տրամադրությունը բավական բարձր էր: Նրան այսօր ուղեկցում էին ավագ որդին ու թիկնապահը: Ազատության հրապարակում երկու հոգի շարունակում են նստացույց […]

Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին /վիդեո/

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ կիսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի շուրջ, որին ինքն էլ էր մասնակցում: Արամ Աբրահամյանը երկուսուկես ժամ տեւած հանդիպումից տպավորություն է ստացել, որ  Սերժ Սարգսյանը ներկայացրել է  իշխանության քաղաքական օրակարգի ձեւակերպումները. “Սերժ Սարգսյանը տիրապետում է երկրում առկա իրավիճակին: Ուրիշ բան է, թե նա ինչպես է ինֆորմացիան […]

Ջավախահայությունը` Իվանիշվիլի-Սաակաշվիլի սուր անկյան արանքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը “Հենարան”  մամուլի ակումբում կայացած ասուլիսին նկատեց, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո ջավախահայությունը սկսեց լուրջ սպասելիքներ ունենալ այդ ուժից, քանի որ Իվանիշվիլին խոստումներ էր տվել հայ համայնքին: “Արդյունքում վախի մթնոլորտը կոտրվեց, և այժմ հայերն ավելի ազատ են իրենց զգում: Բանտերից ազատվեցին բազմաթիվ մարդիկ`այդ […]

Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել, գրում է “ИТАР-ТАСС”-ը: Նա հավանության է արժանացրել ՌԴ ՊՆ-ի կողմից ներկայացված, ԱԳՆ-ի հետ համաձայնեցրած եւ հայկական կողմի հետ նախապես մշակած պայմանագրի նախագիծը: Նշենք, որ փետրվարին 2 երկրների միջեւ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ […]

Արշակ Սադոյանը` Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին

Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաեւ աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով. ·  Համոզված, որ եւ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև “Ժառանգություն”  կուսակցությունն ու Ռաֆֆի Հովհաննիսյանը կարեւորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով  համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաեւ ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի […]

Միայն տառաճանաչ լինելը բավարար չէ. ՀՀԿ-ն` ԲՀԿ-ին

“Ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ մարդիկ ցայտնոտով ընդունեցին “Հանրապետական” պատգամավորների գրավոր հարցերը կառավարությանը:   Ցավում եմ, որ նրանք ծանոթ չեն “ԱԺ կանոնակարգ” օրենքի տարրական պահանջներին, համաձայն որի՝ կառավարությանը գրավոր հարց ուղղելու իրավունք ունեն ոչ միայն Հանրապետական, այլեւ մյուս խմբակցությունների պատգամավորները:   Միեւնույն ժամանակ հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը, […]

Օջալանը հանդես կգա Անկարայի հետ հաշտեցման մասին հայտարարությամբ

Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր` մարտի 21-ին, կհայտարարի հրադադարի եւ Անկարայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հաղորդում է “Hurriyet”-ը: Հայտարարությունը կընթրեցվի 2 լեզուներով` քրդերեն եւ թուրքերեն: Թերթը նշում է, որ այս հայտարարությունը պետք է որ կարեւոր քայլ հանդիսանա Անկարայի եւ քրդերի միջեւ 28 տարվա հակամարտությունը դադարեցնելու հարցում:  ՔԱԿ-ը զինված հակամարտություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի