08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու երդման օրը` գործադուլ և դասադուլ /վիդեո/

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Սա միասնական հանրահավաք է, որտեղ “չկան բաժան- բաժան ժողովուրդ”:

 Րաֆֆի Հովհաննիսյանը իր բարևի հեղափոխությունը համարում է իրական և ոչ ռոմանտիկա.” Սիրելի հայրենակիցներ, Ձեր վստահությամբ և լիազորությամբ զինված և մեր համբերությունը լցված է կեղծիքի հանդեպ,հետևաբար ապրիլի 9-ին լինենք ազգովի Ազատության հրապարակում”:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է բոլորին ընտանիքներով.” Մենք միասին պատասխանատու երդում ենք տալու ուղիղ ժամը 12-ին”:

“Ժառանգության” առաջնորդը հրավիրում է բոլոր կուսակցություններին, հին և նոր և հայերին Հայաստանից և Արցախից.” Մենք այդ օրը հայտարարում ենք գործադուլ և դասադուլ ամբողջ Հայաստանում: Նոր Հայաստանի ծնունդը միասին պիտի տոնենք, ուսուցիչներով և աշակերտներով”:

“Ապրիլի 9-ին մենք ունենալու ենք ազգային միասնության օր և ոչ մեկը չի հարամելու մեր ազգային տոնը: Ապրիլի 7-ին կլինենք մեր կանանց հետ, կշնորհավորենք նրանց տոնը:Իսկ հիմա պիտի կենտրոնանանք մեկ օրվա վրա և այդ օրը ապրիլի 9- է”,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մինչեւ ապրիլի 9-ը լռության օր հայտարարեց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ