29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման եւ մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։

Մասնավորապես, արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց  ԱՊՀ երկրների միջեւ բարձրագույն եւ բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին 1997թ. համաձայնագրի արդիականացման, մինչեւ 2020թ. ԱՊՀ երկրներում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման Ռազմավարության 2013-2015թթ. միջոցառումների ծրագրին, ինչպես նաեւ 2014թ. ԱՊՀ-ում տուրիզմի տարի հայտարարելու վերաբերյալ որոշումների նախագծերին։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի Հայեցակարգի նախագիծը, ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների միջեւ համագործակցության Համաձայնագրի նախագիծը, ինչպես նաեւ անդամ երկրների հարկային (ֆինանսական) քննչական մարմինների ղեկավարների փոխգործակցության համակարգման խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների հետ կապված հարցեր։

Նախարարական խորհրդի օրակարգում էին նաեւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ տարբեր մակարդակներով խորհրդակցությունների 2013թ. ծրագիրը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական ծառայությունների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության նախագծի քննարկումը։

Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում ունեցավ իր Ուզբեկստանի գործընկերոջը՝ Աբդուլազիզ Կամինովին։

Նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ներկա մակարդակը եւ արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։

Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առեւտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ զարգացնել մշակութային փոխանակումները։

Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ ձեւաչափերում համագործակցության սերտացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը եւ քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին եւ ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ