05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Երիցյանը ծեծել ու ծեծվել է, Զանգվի ջուրն է խմել. ՕԵԿ-ը սկսեց քարոզարշավը /վիդեո, ֆոտո/

“Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատահական չի համարում այն, որ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսեց հենց ապրիլի 7-ին: “Կանայք ուժ կտան Երեւանի ավգանու ընտրություններում Արմեն Երիցյանին, որ հաղթենք այս ընտրություններում”,-ասաց ՕԵԿ առաջնորդը:

Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ թիմը մրցունակ է, եւ կարող է հաջողությունների հասնել; Ի դեպ, Երեւանը պետք է ղեկավարի երեւանցի եւ այդպիսի կերպար է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համարը` արատակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

“Երեւանի ընտրություններում մենք առաջադրել են երեւանցի թեկնածու, ինչը շատ կարեւոր է, քանի որ նա պետք է ծանոթ լինի գրված եւ չգրված օրենքներին”,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Արմեն Երիցյանը չնայած համաձայն է իր կուսակցապետի հետ կանանց հարցում, բայց մի վերապահում ունի: “Ես ասել եմ, որ դուք խլել եք մեր փետրվարի 23-ը` դարձնելով մեկամսյակ, բայց դա այլ խնդիր է: Ես ցանկանում եմ, որ միշտ ժպիտներ լինի ձեր դեմքին եւ լավ լինեք եւ քաղաքականության մեջ ունենք ձեր դերն ու խոսքը”,-ասաց թեկնածուն:

Արմեն Երիցյանը ծանոթ է Երեւանի բոլոր թաղերին, չկա այնպիսի մի վայր որտեղ հետք թողած չլինի կամ առնչություն չունենա:

“Չկա մի այդպիսի տարածք , որտեղ կամ երաժշտությամբ կամ սպորտով չեմ զբաղվել: Տղաները կիմանան եւ կհիշեն, գնում ղայթան ու հոլ էինք խաղում, ծեծ էինք ուտում` ծեծում էինք: Ինչպես կասեր մեր Տիգրան Կարապետիչը` Զանգուի ջուր էինք խմում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երեւանը այնպիսին լինի, որ բոլորս տեսնենք եւ հպարտությամբ ասենք, որ սա մեր տունն է”,-կուսակիցներին եւ համակիրների հետ հանդիպմանն անկեղծացավ Արմեն Երիցյանը: Վերջինս այն կարծիքին չէ, որ Երեւանում ոչինչ չի արվում, այլ ասում են, որ իրենք կարող են անել ավելին ու անելու են, որպեսզի ամեն թաղ զգա փոփոխությունները:

Արաբկիրի նախկին թաղապետ, ՕԵԿ համամսնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հովհաննես Շահինյանի խոսքով անհասկանալի են դարձել թաղապետերի աշխատանքը: Նրանց լիազորությունները սահմանափակ են: ՕԵԿ-ի հաղթանակի դեպքում համակարգային փոփոխություններ են լինելու: Երեւանը նրա խոսքով, պետք է դառնա , ոչ թե սպառող, այլ արարող մարդկանց քաղաք եւ մայրաքաղաք: “Պետք է ինքներս մեզ եւ բոլորին ապացուցենք, որ մենք կարող ենք ավելին”,- ընդգծեց Հովհաննես Շահինյանը:

Երեւանի թիվ 158 դպրոցի ուսուցչուհի, գրականագետ, բանաստեղծուհի, ՕԵԿ ցուցակի թիվ 3 համարը` Սոֆյա Արթենյանը ներկայացրեց նախընտրական ծրագրի սոցիալական եւ առողջապահության ոլորտները: Իսկ ընդհանուր առմամբ, ՕԵԿ-ը կարեւորում է  Երեւան քաղաքի կառավարման սկզբունքներն ու կազմակերպումը,  աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության ենթակառուցվածքների  հիմնումը, սոցիալական ոլորտի գործառույթների արդիականացումը, կոմունալ բնակարանային տնտեսության բարեփոխումը, կապի, հեռահաղորդակցության եւ տրանսպորտի զարգացումը, Երեւանի կառուցապատումը, բարեկարգումն ու բնապահպանությունը:

Ի դեպ, ՕԵԿ-ի ընտրապայքարը լինելու է ազնիվ եւ շիտակ` միմիայն հաղթանակի համար,-հավաքի վերջում հայտարարեցին ՕԵԿ-ականները` հիշեցնելով իրենց կարգախոսը “Մենք կարող ենք ավելին”:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ