22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էպոսագետն ասում է` փորձանք էր

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համոզված է, որ իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ.” Երբ իրեն հարցնում եմ ինչու են հենց իրեն մեղադրել ասում է` փորձանք էր”:

Փաստաբանը հավաստում է, որ էպոսագետի դեմ ոչ մի հիմնավոր փաստ չկա. ”Ձերբակալված տղաները` Սամվելն ու Խաչիկն էլ բան չեն ասել”:

Նախագահի նախկին էպոսագետ թեկնածուն իրեն մեղավոր չի ճանաչել: Պարոն Սիրունյանը ասում է, որ Վարդան Սեդրակյանի իրավունքները ոտնահարվել են: Ոտնահարվել է նաև օրենքի կետը.

”Վարդան Սեդրակյանը դեռ նախագահի թեկնածու էր համարվում, երբ նրան ձերբակալեցին: Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրեաս Ղուկասյանի դիմումը դեռ ՍԴ-ում չէր քննվել”:

Ալեքսանդր Սիրունյանին զարմացնում է նաև այն , որ Պարույր Հայրիկյանի և իր պաշտպանյալի առերեսումը դեռ չի եղել:

“Էտ մարդը հաստատ անմեղա, ես չեմ կասկածում”,- սա փաստաբան Սիրունյանի համոզմունքն է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ