22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոստանջյանավարի

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հացադուլավորին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ասում է, որ նա հիվանդ է, ապա ինքը պատգմավորն էլ հայտարարում է, որ նախագահը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում՝ ինչ է կատարվում հանրապետությունում ու թե ինչի կարող է բերել այդ դիրքորոշումը: Հակոբյանին շարունակեց “Ժառանգական” Զարուհի Փոստանջյանը: […]

Բիզնեսմեններ եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք.. Արամ Մանուկյանը հետեւում է նախագահի օրինակին

՛՛Այսօր տեղի ունեցավ մի բան, որ կրկին ստվերեց Ազգային ժողովի հեղինակությունը: Ազգային ժողովը հրաժարվեց քննարկել ընտրությունների թերություններոը, բացթողումները և այլն՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը /ԱԺ-ն քննարկում էր 2008թ. մայիսի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդւոմը-խմբ.: Նա նշեց, որ եթե իրենք ԱԺ-ում չեն կարողանում խորհրդակցել ընտրությունների, հետընտրական զարգացումների շուրջ, ապա դա […]

Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները

Այսօր ԱԺ ում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան եւ Տիգրան Մուկուչյան լեզավակռիվը կարող էր երկար շարունակվել, եթե այն չընդմիջեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բայց այդ ընթացքում ՀԱԿ պատգամավորը հացրեց հայտարարել, որ բանավեճի է հրավիրում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  ցանկացած վայրում եւ ցանկացած ֆորմատով: Արդեն ԱԺ դահլիճից դուրս գալիս լրագրողները ցանկացան Տիգրան Մուկուչյանից տեղեկանալ` արդյոք ընդունում է […]

Երեւանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին. Սերժ Սարգսյան

Երեկ` մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքով, յուրաքանչյուրը առաջադրելով իր թեկնածուներին, չի նշանակում որ պետք է թշնամաբար տրամադրվեն,  “չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու”: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ` Սերժ Սարգսյանը ասել է, որ […]

“Րաֆֆին տենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա … “

“Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է հացադուլը կանգնեցնի, որովհետև իրեն առաջարկ ա եղել, շատ լավ առաջարկ՝ լինել խորը ընդդիմություն, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը: Ընդդիմությունն ավելի որակյալ կլինի և հակակշիռ կլինի էսօրվա մեր կառավարությանն ու իշխանություններին, որով Հայաստանը կարող է օգտվել”: Այս գնահատականը այսօր ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում տվեց ՀՀԿ պատգամավոր Աշոտ […]

Վիրտուալ կառավարության ձևավորման վարդագույն պատրանքին տրվելու փոխարեն

    Առաջարկելով ուշադիր ունկնդրել ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչության և ՀՔՄ կառույցում գործող “Politlogos” իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի ջանքերով կազմակերպված հանրային գիտակիրառական լսումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանի բանախոսությամբ լսումների նիստից Youtube–ում տեղադրված կարևորագույն քաղվածքները, ես համոզված եմ, որ ներկա պայմաններում, երբ 1998 թվականից սկսված համաժողովրդական շարժումը թևակոխել է որակապես նոր […]

Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել Բաքվին հարգել մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում հետեւել եվրոպական չափանիշներին: Նա ընդգծել է, որ ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն խոստումներից անցնի իրական քայլերի` հիմնական քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պահպանման ուղղությամբ, գրում է “golos-ameriki.ru”-ն: Իրավապաշտպանները մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը` ընդդիմադիր ելույթները ճնշելու եւ քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: […]

Դարձել եք միանձնյա ղեկավար այս երկրում … բոլորին հրավիրում եք

ԱԺ-ը այսօր շարունակեց 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդման քննարկումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  հարցեր էին ուղղում տարբեր խմբակցությունների պատգամավորներ կապված   խորհրդարանական ընտրությունների  կազմակերպչական, տեխնիկական և այլ խնդիրների մասին : ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը  հետևյալն էր  “Պրն. Մուկուչյան, մայիսին ընտրություն է տեղի ունենալու և Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ […]

Րաֆֆու տարբերակը. Սերժ Սարգսյանին /վիդեո/

”Սուտ է այն նախադասությունը, որ ես ասել եմ, որ չեմ հաղթել: Ես ասել եմ, որ կեղծված են եղել ընտրությունները, ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասխանում և անհրաժեշտ է, որ դուք բացեք լցոնումներով լի քվեատուփերը”,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով Սերժ Սարգսյանին: Հովհաննիսյանը պատմեց, որ ներկայացրել է առաջարկներ, որոնք Սերժ Սարգսյանը չի ընդունել: Դրանք […]

Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում

Նախագահ  Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ ցուցակում օլիգարխ պատգամավորներ չկան : Լրագրողները այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցին` իսկ արդյո՞ք Աժ- ում օլիգարխ կա: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր երկրում օլիգարխ կա և օլիգարխիան նման փոքր պետություններում չի համարվում օլիգարխ, քանի որ “եթե վերցնենք  ըստ չափերի, ապա Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված