03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը` ԲՀԿ-ականների ձերբակալման մասին

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը:  Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:

Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

Կրկին հիշեցնում ենք. ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական և ցանկացած այլ պատկանելության մեջ:

Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել ”պաշտպանվածության աստիճանը”, ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, և նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետևանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են են բոլորը:

 Նշենք, որ այսօր լուրեր էին տարածվել այդ ձերբակալության մասին: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ առայժմ խուսափում են այդ լուրերին քաղաքական հնչերանգներ տալուց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ