07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԲՀԿ ակտիվիստին տարել են ոստիկանություն

”Ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապստասխանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ԲՀԿ մի քանի երիտասարդներ կալանավորվել են և գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում:

Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այդ շրջանի իրենց ակտիվիստներից մեկն է հրավիրվել ոստիկանություն` քաղաքացիներից մեկի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:  Խոսնակը նշեց, որ այժմ քաղաքական բնույթի մեկնաբանություններ չի անում, քանի որ դեռևս չեն ծանոթացել այդ դիմումի բովանդակությանը:

”Որևէ քաղաքական մեկնաբանությունիից հիմա զերծ եմ մնում, ընդամենը եղել է մեկ բան, մեր տարածքային ակտիվիստին են հրավիրել:

Խնդրել ենք, որ մեզ տրամադրեն դիմումը ու ծանոթանանք մանրամասնություններին, հետո պարզաբանումներ կանենք”,-խոստացավ նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ