Րաֆֆին ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին
”Ուղիղ մեկ շաբաթ հետո` ապրիլի իննին այս ժամին` 14:40, ունենալու ենք նոր Հայաստան և ով փորձի խանգարել այդ ընթացքը, գործ է ունենալու ինձ հետ: Մեր կողմից ոչ մի քայլ չի լինելու”,-այսօր` ապրիլի 2-ին Գյումրիում հայտարարեց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա բարևելով գյումրեցիներին` ասաց, թե “նրանք իշխանություններին հիշեցրին իրենց հոր հարսանիքը”: ”Այս ինչ արեցիք, դուք փետրվարի 18-ին հոր հարսանիք հիշեցրիք, և դրեցիք նոր Հայաստանի սկիզբը”,-ասաց ”Ժառանգության” առաջնորդը:
Մինչ հանրահավաքի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանը քայլեց քաղաքի փողոցներում, մտավ խանութներ, ողջունեց :
Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ նաև Արթիկում, որտեղ մեկ շաբաթ ժամանակ տվեց Սերժ Սարգսյանի իշխանությանը: ”Դուք ուղիղ մեկ շաբաթ ունեք: Բավականին ժամանակ է մտածելու համար, փոխեք ձեր որոշումը և միացեք ժողովրդին, մասնակցեք հաղթած թեկնածուի երդմանը’’,-եզրափակեց նա:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը Շիրակի համայնքներում հանդիպման ժամանակ ասաց, որ մի քանի օր սոված մնաց, որպեսզի զգա Հայաստանի ժողովրդի մեծ մասի վիճակը: “Ես կատակ չեմ անում, իրականում ես զգացի դա ու այնպես ենք անելու, որ այլևս կոշիկի խնդիր չլինի, որ սեղաններին հաց լինի”: