16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիստերիկա խորհրդարանում, պայքար Օպերայում…սա է՞ պետք, թե

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ հայաստանյան կուսակցությունները որևէ հաջողության համար պետք է ընդամենը աշխատեն: ՛՛Խնդիրը խոշորացման մեջ չէ, այլ աշխատանքի ռազմավարության: Պետք է կարողանալ աշխատել, պետք է ստեղծել գաղափարախոսություն, պետք է իսկական կուսակացություն ստեղծել, ամեն օր աշխատել ու մարդկային բազա ստեղծել: Պետք է դադարել լինել կազմակերպություն, որը միայն Օպերայի շուրջ է պտտվում՛՛,-Henaran.am-ի […]

Ինտելեկտով հաղթահարենք գազի թանկացումը /վիդեո/

Գազի սակագնի թանկացման դեմ պետք է պայքարի ճիշտ մեխանիզմ ընտրել: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքն է սա եւ նա  պատրաստ է ոչ միայն միանալ համաժողովրդական պայքարին,  այլև արտագաղթը և միջին և մանր ձեռնարկությունների սնանկացումը կանխելու նպատակով վիճակից դուրս գալու տարբերակներ առաջարկել: Այդ տարբերակների և իրենց միության հաջորդ քայլերի մասին Գագիկ Մանուկյանը անդրադարձավ Henaran.am-ի հետ […]

Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերության հիմնական ոլորտներում

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին  ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և […]

Ինչու Քոչարյանը ներկա ստացավ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացմանը ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների, ինչպես նաև առաջին նախագահի տիկնոջ ներկայությունը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:   Իսկանդարյանն ասաց, որ ընդդիմությունը հասկանում է, որ միայն վիրավորելով ոչնչի չի կարողանում հասնել, պետք են նաև այլ միջոցներ:  […]

Ինչպես կիսահղիություն չի լինում … Ազատության հրապարակում /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված “Նախախորհրդարան” շարժման առաջնորդներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց.” Հայեր մեզ պատերազմ է հայտարարված, մենք գտնվում ենք օկուպացիայի մեջ և եթե այդ օկուպանտները հայի անուն ազգանուն են կրում և խոսում են գրական կամ քյարթու հայերենով`  դա դեռ չի նշամնակում,  որ նրանք պակաս թշնամիներ են: Մեզ վրա կրակում են փողով, որպիսի պահպանեն […]

Երկիրը փոսի մեջ է` ազատագրական շարժում ենք սկսում. Գարեգին Չուգասզյան

Այսօր` մայիսի 17-ին “Նախախորհրդարան” շարժման կողմից հայտարարված հանրահավաքը կոչված էր հանրային խորհրդարանի ձևավորմանը: Նախախորհրդարանի համակարգող քարտուղար Գարեգի Չուգասզյանը նշեց,որ սովորաբար հետընտրական շրջաններում հանրահավաքներ չեն հրավիրվում.” Բայց դժբախտաբար Հայաստանի իշխանությունները ունակ չեն լսել իրենց ժողովրդի ձայնը և չեն հասկանում,որ  անհրաժեշտություն կա հասկանալու, որ ընդիմություն ասվածը դա կյանքն է,ժողովուրդը”: Գարեգին Չուգասզյանը  հիշեցրեց,որ  դեռևս անցած տարի “Նախախորհրդարան” շարժումը […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Համանախագահները եւ արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով: Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ եւ […]

Մեղք կլիներ ՀՀՇ-ի բրենդը չօգտագործել /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀՇ-ը շատ լավ բրենդ է և սխալ կլիներ չօգտագործել այդ բրենդը: Բացի այդ կուսակցությունը գաղսափարախոսություն ունի: Սակայն քաղաքագետը չգիտի, թե արդյոք հաջողություն կունենա  վերակազմավորվող ՀՀՇ-ը, թե ոչ: ”Քիչ, թե շատ մարդիկ կլինեն չգիտեմ, սակայն նրանք լուրջ պատմություն ունեն և մեղք կլիներ չփորձել օգտվել սրանից: Այն մարդիկ, ովքեր փորձում են […]

Էհ Վովա, Վովա, չես դիմանում /վիդեո/

ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանին  Henaran.am–ի հարցը նախ տարօրինակ թվաց: ”Քննարկվել է արդյո՞ք ՀԱԿԿ-ի ներսում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ ԲՀԿ-ը ընդդիմություն չի կարող լինել: Չէ՞ որ իրեն արմատական ընդդիմություն հայտարարող ՀԱԿԿ-ը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին ուղղակիորեն ընդդիմություն էր տարածում: Իսկ այդ հայտարարությունից հետո կուսակցությունում ՛՛Բարգավաճ Հայաստանից՛՛ հիասթափություն կա՞: Այս հարցից […]

Ներողություն կխնդրի՞

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր աշխատավայրում չէ, նա բացակայում է քաղաքից: Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը, երբ փորձեցինք իմանալ, թե արդյոք քաղաքապետը պատրաստ է ներողություն խնդրել իր բնակիչներին անգիտակից անվանելու համար: ”Քաղաքապետը կգա, կիմանանք”,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը:  Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի