19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ՝ առանց Տեր-Պետրոսյանի

“Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում […]

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա […]

Րաֆֆին ու Տեր-Պետրոսյանը աղոթքից խոսե՞լ են

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հանդիպել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանն ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քանի որ երկուսն էլ նույն տարածքում են գտնվել, Հովհաննիսյանը մոտեցել է ու բարևել, քաղաքավարական հանդիպում է եղել, որ մի քանի վայրկյան է տևել: Հարցին, թե ”աղոթքի” թեմային անդրադարձել են, […]

Օլիգարխների մասին հարցը ցավեցնում է լեգենդար ծանրորդին /վիդեո/

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես ինքը նշեց Henaran.am-ի հետ զրույցում, ի բնե անկեղծ մարդ է և չնայած հաճախ չի  ցանկանում բացել փակագծերը, որովհետև բաց տեքստով հնչած իր տեսակետները բուռն քննարկումների տեղիք կտան, այնուամենայնիվ չի կարող ճպատասխանել մեր հարցին: Իսկ Henaran.am-ի հարցը հետևյալն էր`” Ինչ կարծիք ունի Յուրի Վարդանյանը` քաղաքական դաշտում, մասնավորապես […]

Իսրայելական հայտնի հանգստավայրը հրթիռակոծության է ենթարկվել

Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ հանգստավայրի վրա 3 “Град” հրթիռ է արձակվել, տեղեկացնում է “The Jerusalem Post”-ը: “Հաարեց”-ի տվյալներով` հրթիռները 2-ն են եղել: Իսրայելցի զինվորականները պնդում են, որ  հրթիռներն արձակվել են Սինայի թերկաղզու տարածքից: Հրթիռակոծման հետեւանքով ոչ ոք չի տուժել: ԶԼՄ-ները հայտնել են նաեւ Հորդանանի տարածքի հրթիռակոծման մասին, սակայն տեղի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը: Եգիպտական  անվտանգության ծառայություններն իրենց […]

Ով ինչպես է քարոզարշավը տանում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին ակնկալվում է 55-60 տոկոս մասնակցություն: Նրա խոսքով` Երևանի ավագանու այս ընտրությունները ավելի քաղաքականացված են, քան նախորդները: Վերլուծելով կուսակցությունների վարած քարոզարշավի ընթացքը` Ադիբեկյանն ասաց, որ ընտրությունները քաղաքականացնելու փորձ են անում ”Բարև Երևանն” ու ԲՀԿ-ը: Վերջինիս առաջին համար Վարդան Օսկանյանն ելույթներում ևս քաղաքական հայտարարություններ […]

Ադրբեջանցին կորցրեց 10 հազար մանաթը` չկտրված ականջի պատճառով

Ադրբեջանական “Ժամանակակից Մուսաֆաթ” իշխանական կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը պատմել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վրա չկայացած հարձակման մասին, տեղեկացնում է “SalamNews”-ը: Հաջիեւը խոստացել էր 10 հազար մանաթով պարգեւատրել նրան, ով կկտրեր գրողի ականջը` որպես պատիժ նրա` մեծ աղմուկ բարձրացրած գքրի համար: Խոսքը 2012-ի ավարտին  հրապարակված “Քարե երազներ” գրքի մասին է, որում Այլիսլին պատմում է Բաքվում […]

Ինչպես է ՀՀՇ-ի ակունքներով տեղավորվել ”իշխանության ափսեում”

”Ես կուսակցության անդամ չեմ, ես գնում եմ Երևան քաղաքի կառավարման խնդիրներին մասնագիտական մասնակցություն ունենամ, ես քաղաքական ընտրություններին չեմ մասնակցել: Կարող է 2017-ին մասնակցեմ, այն ժամանակ այդ հարցին կպատասխանեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երրորդ համարը`  Հովհաննես Թոքմաջյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է ՀՀՇ-ական ակունքներով ընդդիմադիր, ՀՀՇ-ի գաղափարական հայր Էդուարդ Եգորյանի […]

Բարեգործական անվան տակ որևէ մեկին թույլատրելի չէ նվաստացնել մարդկանց

”Այսօր հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրորդ միջոցառմանը, հիմա մենք բավականին ակտիվ գործունեության մեջ ենք` և ”Ժառանգությունը”, և ”Բարև Երևան” դաշինքը: Բոլորդ տեղյակ եք ՛՛Ժառանգության՛՛ ծրագրին, որևէ խնդիր կամ խոչընդոտ չունենք, միշտ սպասարկել ենք երևանցու շահը: Մենք ավագանիում մեծամասնություն ենք կազմելու և պաշտպանելու ենք երևանցու շահերը:  ”Բարև Երևան” դաշինքը միանշանակ ունենալու է հաղթանակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարին /ֆոտո/

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:  “Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի