16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել …

“Բարև Երևան” դաշինքի ավագանի Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեղադրական հայտարարությանը,ըստ որի  Րաֆֆի Հովհաննիսյանը խախտելով փակ հանդիպման սկզբունքները աղավաղված ձևով մեջբերումներ է արել իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: ԲՀԿ խոսնակը սպառնացել էր հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ […]

Սամվել Ալեքսանյանի եւ Հասմիկ Պողոսյանի ծաղկային պատմությունը /վիդեո/

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերքեց այն տեղեկությունը, որ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն ծաղկեփունջ է նվիրել: “Նախ պետք է այդ լրատվամիջոցին հարցնել, թե որտեղից այդ ինֆորմացիան”,-ասաց նախարարն ու ավելացրեց` ցավոք սրտի, չի տվել: Սպասում էր արդյո՞ք նախարարը օլիգարխից ծաղիկներ, դիտեք տեսանյութում:

Լուլուն` Ծառուկյանին էլ, վարչապետին էլ /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը չի դիտել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ տեղի ունեցած ”կերուխումի” տեսանյութերը: Henaran.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ միտումնավոր չի դիտել: Հաղորդավարուհին վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակ առ ժամանակ փորձում է լավ բան անել, սակայն չի ստացվում: ”Ոչ թե չի ստացվում, այլ ստացվում է այնքանով, որքանով: […]

՛՛Ժառանգությունն՛՛ էլ բացահայտելու բան ունի. այսուհետ զգույշ կլինեն ԲՀԿ-ի հետ

”Քանի որ ես չեմ ձայնագրել, ի տարբերություն ”Բարգավաճ Հայաստանի”, մենք գաղտնի ձայնագրությամբ չենք զբաղվում, ես բառացի չեմ կարող վերարտադրել, թե ինչ են խոսել իրենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` մեկնաբանելով zham.am-ում հրապարակված Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի զրույցը: Խոսնակն ասաց, որ ինքը կարող է մեկնաբանել զրույցի ընդհանուր բովանդակությունը: ”Կոնտեքստի պահով կարող եմ […]

Հազար Էջից բաղկացած “Բարև Երևան”-ի նյութերը առանձնապես հիմնավոր չեն. Արմեն Սմբատյան

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ`գնահատական տվեց “Բարև Երևան” դաշինքի և ԿԸՀ-ի միջև ստեղծված անհամաձայնությանը: Մասնավորապես նա անդրադարձավ “Բարև Երևան” դաշինքի բողոք-դիմումին, որը այսօր մերժվեց վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Արմեն Սմբատյանի համար դատարանի որոշումը սպասելի էր: “Ընտրությունները ամփոփվում են այն պարագայում, երբ եթե անգամ եղել են ընտրախախտումներ դրանք ինչ ազդեցություն են ունեցել […]

Ասք էշի արձանի եւ պատգամավորի մասին /վիդեո/

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը այսօր մայիսի 20-ին Ազգային ժողովում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները սպասում էին նրան, որպեսզի հարցեր տան, իսկ այդ պահին ընդառաջ դուրս եկավ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հասնելով լրագրողներին` նա երկու ձեռքերը մեկնեց առաջ եւ “քըշ-քըշ” արեց: Henaran.am-ը ԲՀԿ-ական պատգամավորին հարցրեց, թե ում էր պատգամավորը ՛՛քշում՛՛, եւ արդյո՞ք առյուծների […]

“Բարև Երևան”-ը 2 քայլ էլ ունի

“Բարև Երևան” դաշինքի կողմից ՀՀ վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի համար այսօր` մայիսի 20-ին վարչական դատարանի կողմից դաշինքի հայցի մերժումը սպասելի էր. “Քանի որ այս ընթացքում դատարանի մոտեցումը այն էր, որ չենք քննարկելու այն, թե ինչքան իրավախախտումներ են տեղի ունեցել, եթե դա նույնիսկ քրեական հաղորդում էր “: Լուսինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բաղկացած […]

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35.000-ից կդառնա 45000 դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Վերջինս վարչապետից հետաքրքվեց, թե ինչ գնահտական կտա նախորդ կառավարությանը, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի 5-7% աճի խնդիր էր դրված, ինչը սակայն չի ապահովվել: “Նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ավելացման ի՞նչ ցուցանիշներ եք ունեցել”,-հարցրեց […]

Ծառուկյանի համար հաստատ տեսանելի կլիներ, եթե. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատեց հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից: Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարեւոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ […]

Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում. Փոստանջյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնող Տիգրան Սարգսյանին ասաց, որ նրա ելույթը անկեղծ չէր, քանի որ կառավարությունը “գցել ” է ժողովրդին: “Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում”,-հարցրեց Փոստանջյանը Տիգրան Սարգսյանին: “Երբեւիցե մենք ձեզ չենք խաբել”,-հակադարձեց վարչապետը: Շարունակելով խոսքը՝ պատգամավորը փորձեց պարզել, թե շաբաթ օրը որտեղ էր վարչապետը, երբ սպանված զինվորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի