Մաղձին պատասախանել անիմաստ է. Աբրահամյանը՝ Փաշինյանին
”Մի պահ գայթակղվեցի, ցանկանում էի Նիկոլ Փաշինյանին պատասախանել, բայց հասկանում եմ, որ մաղձին պատասախանել անիմաստ է”,-այսօր Ազգային ժողովում իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նշենք, որ Փաշինյանն ասել էր, որ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման տարիների ընթացքում հարստություն է կուտակել, իսկ հիմա փնտրում է, թե ովքեր են երկրի թալանչիները:
Անդրադառնալով ՎՊ-ի հաշվատվության շուրջ եղած քննարկումներին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց.
՛՛Այս մի քանի օրվա ընթաքցում ԱԺ-ում շատ հետաքրքիր, սուր քննարկումներ են գնում ՎՊ-ի զեկույցի վերաբերյալ, որը ես դրական եմ գնահատում։ Այդ քննարկումները բնական են և տեղավորվում են ժողովորդավարության շրջանում։ Քաղաքական մեծամասնությունը՝ իշխանությունն ինքն է խոսում իր սխալների և բացթողումենրի մասին։
Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է, ինչը որոշ քաղաքական գործիչներ, պատգամավորներ և լրատվամիջոցներ շատ վատ են տանում, որ մենք խոսում ենք մեր սխալների ու բացթողումների մասին։ Ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ՀՀԿ ղեկավարը, ով նաև ՀՀ նախագահն է, մեր քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում և դրանից հետո չունի որևէ պայման, որ գնան այդ պաշտոնը ստանձնեն ու զբաղվեն չարաշահումներով ու թալանով՛՛,-հայտարարեց Աբրահամյանը։
Վերջինս նկատեց, որ որոշ մարդիկ մեղադրում են իրեն, որ զարմանում է այդ չարաշահումների համար, սակայն ինքը զարմանում է հենց այդ մեղադրանքերի պատճառով:
՛՛Ես դրա համար եմ ասում, դրա համար եմ զարմանում, խոսում, քննադատում։ Մենք ակնկալում ենք, որ պատկան մարմիները պետք է պատասխանատվության ենթարակվեն։ Բայց ես հասկացա, որ հաշվետվություններում կան անհամապատասխանատվություններ, որ մարդիկ կան, որոնք գտնում են, որ չարաշահումների, խախտումներ, թալաններ չկան, և դրա համար որևէ ձևաչափ պետք է մտածել, որ այս ամբինոից հնչեն հիմնավոր մեղադրանքներ՛՛,-նշեց նա:
ԱԺ նախագահը կարխում է, որ ՎՊ-ի հաշվետվության քննարկումն ավելի արդյունավետ կլինի, եթե կիրառվեն հետևյալ երկու մոդելները:
՛՛ՎՊ հաշվետվությունը քննարկվի ԱԺ համապատասախան հանձնաժողովներում, գործադիր իշխանության համապատասխան կառույցների մասնակցությամբ։ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և հարցի քննարկմանը մասնակցեն ՎՊ-ը, Կառավարությունը և գլխավոր դատախազությունը։ ՎՊ և ՀՀ նախագահի առաջարկությամբ հաշվետվությունն ի գիտություն է ընդունում ԱԺ-ն, քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ի ձևավորում է կառավարությունը, հետևաբար ԱԺ մեծամասնությունը պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար։
ԱԺ-ն այսպիսի դեր պետք է կատարի ՎՊ-ի և Կառավարության նկատմամբ՛՛,-առաջարկեց ԱԺ նախագահը։
Հովիկ Աբրահամյանն առաջարկեց այդ փասաթուղթ ուղարկել դատախազություն: