16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանախագահները գալիս են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 22-23-ին կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է “APA” գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին, համանախագահներն այցը կսկսեն Բաքվից, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մայիսի 23-ին համանախագահները կժամանեն Երեւան: Ժակ Ֆորը նշել է, որ այս անգամ իրենք չեն այցելի Լեռնային Ղարաբաղ: “Դա կարճ ուղեւորություն կլինի Երեւան եւ Բաքու, որի ընթացքում […]

Աժ ճաշարանի քաղաքական-աստղային համուհոտը. օրվա կադր

Վերջին օրերի քաղաքական թոհուբոհի օրակարգի լրազամբյուղում առաջին հորիզոնականին հավակնում է Ազգային ժողովի ճաշարանը: Երեկ այստեղ ճաշում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր` մայիսի 21-ին ճաշարանում էր ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` որդու` Գագիկի հետ: Գագիկը չցանկացավ խոսել Henaran.am-ի թղթակցի հետ, փոխարենը` մայրն ասաց, որ որդին չի ցանկանում պատգամավոր […]

Լսե՞լ եք իմ հարցերը վարչապետին

”Մենք ասել ենք, որ այլընտրանք ենք չէ՞, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ն այս քառօրյայում ակտիվ չէ կառավարության քննադատության հարցում: Պատգամավորը նշեց, որ երեկ ինքը մի շարք հարցեր է բարձրացրել վարչապետի առջև, որոնց հետ վերջինս համաձայնել է: […]

ՀԱԿ-ը հայտարարում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը հակաօրինական եւ անհիմն մերժեց Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։  “Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը […]

Ուր գնաց ՛՛Տաշիրի՛՛ 5 հազար հոգու քվեարկությունը. Հրանուշ Հակոբյանին տարօրինակ բաներ են պատմել /վիդեո/

”Մեր տղան շատ փայլուն խոսեց, ”Եվրատեսիլում” մեկն է հաղթում, մեկն էլ հաղթեց, հնարավոր չէ, որ բոլորն 24-ն էլ հաղթեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ”Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնող ”Դորիանս” ելույթին ու զբաղեցրած 18-րդ տեղին: Նշենք, որ նախքան մրցույթը նախարարը դիմել էր սփյուռքին` կոչ անելով քվեարկել ”Դորիանսի” օգտին: Այս կոչը քննադատությունների արժանացավ, երբ […]

Վարչական դատարանի ֆորմալիստական եւ բովանդակազուրկ որոշումը. ”Բարև Երևան”

2013թ. մայիսի 15-ին ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքը ՀՀ Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:   Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը՝ քաղված բացառապես […]

Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտա արմավիրցիներին

Այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար հարկ է հիմնադրամ ստեղծել: Պատգամավորը նշեց, որ խորհուրդ կտա բոլոր ֆինանսական կազմակերպություններին գումար փոխանցել այդ հիմնադրամ: Երբ Պետրոսյանը եզրափակեց ելույթը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն է նրա հետ: ”Ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ արմավիրցիներին”,-ասաց ԱԺ […]

Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ-ը. Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է “Արմենպրես” գործակալության հարցին` ստատուս քվոյի վերաբերյալ: “Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, եւ որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված “ադրբեջանական օկուպացված տարածքներից” հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը”: “Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք […]

Շարմազանովի ճշմարիտ ճանապարհը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. “Հարգելի խորհրդարան, Քաղաքական գարունը հարուստ էր իրադարձություններով: Տեղի ունեցան մայրաքաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին հայտ չներկայացրած ուժերը: Այս ընտրություններով մեր երկրում ավարտվեց ընտրական մի ողջ ցիկլ: Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական եւ թե՛ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում խոսքի ազատությունը, […]

Մենք համբերատար ենք եւ կարող ենք կատարել ընդդիմության ցանկացած քմահաճույք ու կապրիզ. Կ. Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց հետեւյալը. “Ավարտվեց ընտրական մարաթոնը։ Հետաքրքիր եզրահանգումների են բերում ընտրական արդյունքների վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվեց համամասնական-մեծամասնական ընտրակարգի հարցը։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ էին պահանջում այն քաղաքական ուժերը, ում կուսակցական ցուցակները անգամ չնչին սատարում չստացան Երեւանու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի