Հայաստանում քաղաքական ուժ չկա. Սեֆիլյանը մեղադրում է Րաֆֆուն /վիդեո/
”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ, ”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը վստահեցնում է, որ իրենց արդեն մի քանի ամիս տևող պայքարն արդյունքի հասել է:
”Անշուշտ, արդյունք կա: Առաջին հերթին մենք խնդիր ունենք մեր ժողովրդին հուսադրելու: Մենք շատ լավ գիտակցում ենք ժամանակաշրջանի դժվարությունը, այսինքն` բոլորս հիշում ենք ինչպիսի ոգևորությամբ մեր ժողովուրդը ապրիլի իննին հավաքվել էր այստեղ, և հետո ինչ տեղի ունեցավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեֆիլյանը:
Նա նշեց, որ այդ հիասթափությունից հետո ժողովրդին մոտենալը բավական դժվար է: ”Նրա վերքը բաց է, ու ոչ մի ուժ պայքար չէր սկսի հիմա”:
Հարցին, թե քաղաքական ուժերից ով է միացել իրենց պայքարին, ով է արձագանքել, Սեֆիլյանը պատասխանեց. ”Ի՞նչ է նշանակում քաղաքական ուժ: Մենք համարում ենք, որ մեր երկում քաղաքական դաշտ գոյություն չունի, ուստի նաև քաղաքական ուժեր գոյություն չունեն…”:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներից էր:
Շարունակությունը` տեսանյութում: