29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրակաշառքն ու գազելներով տեղամաս մարդ բերելը արձանագրվել է. եվրոպական դիտորդական առաքելության գնահատականը

Եվրոպացի դիտորդների 12 հոգանոց առաքելությունը հետեւել է մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին` Ստյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող Ստյուարտ Դիքսոնը կիսվեց իր դիտարկումներով և նկատառումներով: Նա նշեց, որ միջազգային դիտորդները հավատում են, որ իշխանությունները նաև պատասխան կգտնեն այն քաղաքացիների հանմար, ովքեր հաշվառված են, բայց չեն բնակվում հաշվառման հասցեում: Եվրոպացի դիտորդների կողմից […]

Ինչ գիտեր “Հանրապետականը” /վիդեո/

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ` մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արտառոց որևէ դեպք չի գրանցվել: Եղել է միայն մեկ դիմում բողոք “ Ժառանգության “ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  կողմից: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ դիմումին անպայման ընթացք կտրվի և կքննարկվի առաջիկա ԿԸՀ նիստերի ժամանակ: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց .”Շատ նախնական գնահատմամբ կարող եմ առանձնացնել մի […]

Որքա՞ն ընտրակաշառք է ծախսվել

՛՛Հրաշքները լինում են երկնքում, մարդիկ գործում են իրենց շատ բնական, սոցիալ-տնտեսական շահերով և հետաքրքրություններով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ գնահատելով մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ընթացքը:  Սոցիոլոգի խոսքով` ընդդիմության խնդիրը` քաղաքականացնել ընտրությունները, չստացվեց: ՛՛Բոլորը հայտարարում էին, որ հաղթելու են, Երևանը կդառնա իշխանափոխման հաջորդ փուլ, բայց տեսանք, որ ընտրողները այլ բան են ուզում՛՛: Սոցիոլոգը […]

Իսրայելը փակել է իր օդային տարածքը հյուսիսում

Իսրայելցի զինվորականներն արգելել են թռիչքները երկրի հյուսիսում: Իսրայելի հյուսիսում գտնվող ամենամեծ` Հայֆա քաղաքի երկինքը կփակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն: Հայֆայում նաեւ բացվել են ռմբակոծություններից պաշտպանվելու համար նախատեսված քաղաքային ապաստարանները: Հրեական պետության իշխանություններն իրենց որոշումը չեն մեկնաբանում: Նախորդ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտներից մեկը, որն […]

Քենը “Բարեւ”-ի վրա մի թափեք

Երեւանի ավագանու ընտրություններում “Բարեւ, Երեւան” դաշինքի համամասնական ցուցակի թեկնածու Իզաբելլա Աբգարյանը անդրադարձել է արդյունքներին:  “Չեմ կարծում, որ Բարեւ Երեւանի` ավագանիում ստացած մի քանի տեղը շնորհավորելու առիթ են, քանի որ գլխավոր խնդիրը չլուծվեց ու Երեւանում արմատական փոփոխություններ անելը մնում է անհնարին: Հ.Գ ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչ ընկերներիս խնդրում եմ քենը Բարեւի վրա չթափել, ինչն արդեն նկատում […]

“Թող կայանա …” /վիդեո/)

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո, Henaran.am-ի թղթակիցը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից փորձեց ճշտել, թե ինչ կարծիք ունի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ոստիկանապետի հետ ինքն էլ կարող է “արա”-ով խոսել: Հիշեցնենք, Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտնի սպանությունից հետո դիմելով պատգամավորներին` ասել էր`”արա, գողական ե՞ք, թե պատգամավոր”: Նիկոլ Փաշինյանն էլ […]

Դրանով զբաղվելու ժամանակ չունեմ, գործերս թողել էի… ուր է շտապում Զոյա Թադեւոսյանը

”Ես չգիտեմ, ես հիմա դրանով զբաղվելու ժամանակ չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը` չցանկանալով գնահատել մայիսի 5-ի ընտրությունները, թեեւ Հայ ազգային կոնգրեսը առաջին եւ առայժմ միակ ուժն է, որ պաշտոնապես դրանք արդեն գնահատել է: ”Գործերս թողել էի, զբաղվում էի սրանով, հիմա ես գնում եմ պետական քննության”,-հավելեց տիկին […]

Ով ինչ ուներ 4 տարի առաջ` ինչ ունի այսօր

2009թ. մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների համեմմատ, 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին ՀՀԿ-ին կողմ քվեարկած քվեների թիվը աՃել է: Եթե 2009-ին 404 634 ընտրողից “Հանրապետականի” թեկնածու Գագիկ Բեգլարյանին  քվեարկել էր 186630 մարդ, այս անգամ 437 212-ից ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին նախընտրել է 235 512 մարդ:  Հայ ազգային կոնգրես դաշինքին եթե 2009-ին քվեարկել էր 69 140 մարդ, […]

Սամվել Բալասանյանը շնորհավորում է

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. “Սիրելի գյումրեցիներ, 14 տարվա ընդմիջումից հետո մեր քաղաքի թիմը , մեր սիրելի “Շիրակը” դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչի առթիվ  շնորհավորում եմ բոլորիս: Նաեւ “Շիրակի” տղաների շնորհիվ է, որ մենք կարող ենք վստահ ասել, որ, Գյումրին եղել եվ մնում է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքը: Մեր մեծերը սահմանել […]

Արմեն Մարտիրոսյանի “լռության օրը”

”Բարև Երևան” դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երեկ` մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններն այս պահին հրաժարվում է գնահատել: “Չեմ ուզում ոչինչ ասել”,-ասաց  Henaran.am-ին, երբ խնդրեցինք գնահատել ընտրական օրը: Հարցրեցինք` կարողացե՞լ է գիշերը հանգիստ քնել: Սովորաբար ճարտասան Արմեն Մարտիրոսյանը դարձյալ նույնը, թե` “ոչինչ չեմ ուզում ասել”: Հիշեցնենք, երեկ` մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի