16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ մնաց ԱԺ նիստերի դահլիճում /վիդեո/

Ազգային ժողովի մայիսի 20-ից 23-ի քառօրյա նիստի վերջին ժամերին նիստերի դահլիճում համարյա պատգամավոր չկար: Քննարկվում էր ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. հաշվետվությունը: Կամ պատգամավորներին չէր հետաքրքրում Հայաստանի դրամատան գործառույթը, կամ էլ ազգի ընտրյալները պատրաստվում էին ավելի լուրջ գործի: Աշխատանքային օրվա վերջին` ժամը 18.30 փակ քննարկում է նախատեսված, որի օրակարգում գազի սակագնի բարձրացումն է: Դե հանգստանալ, հաստատ […]

Երբ կրկեսին աջակցում են պետական քարոզչամիջոցները

Հայ հասարակության ուշադրությունը մենք բազմիցս հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը դարձել է անառողջ քաղաքական աճպարարության պատանդը: Մեր իշխանությունների քաղաքականությունը կայացել է ու, ցավոք, առ այսօր կայանում է նրանում, որ լռության է մատնվում և անտեսվում  է Ադրբեջանի կողմից ադրբեջանահայերին պատճառած բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային […]

Իմ պես բարի մարդուց ո՞նց կարելի է ՛՛մուռ՛՛ հանել. Աբրահամյան-Շարմազանով հարաբերությունների սրբագրում վիդեո/

”Ծիծաղելի բաներ են, նման բան չկա, իրականությունից կիլոմետրերով հեռու հրապարակում է: Պարզապես պետք է բոլորը հանգստանան և հասկանան, որ մեզ մոտ ամեն ինչ շատ նորմալ է, մենք բոլորս միասնական ենք, որևէ սեպ խրել, քար նետել մեզ վրա, անիմաստ փորձ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թերթերից մեկի […]

Երբ էին մերը, որ մի հատ էլ կորցրինք. Շարմազանովը` ԲՀԿ-ի կորստից

՛՛Երբ էին մերը, որ մի հատ էլ կորցրինք, արդեն մեկ տարի է, որ կոալիցիայից դուրս են եկել՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե կառավարութան ծրագրին ԲՀԿ-ի դեմ քվեարկելը նշանակում է, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ կորցրեց ԲՀԿ-ին՝ նախկին կոալիցիոն գործընկերոջը: ՛՛Իսկ եթե ավելի լուրջ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության, […]

Պաշտոնապես հաստատեց. էլեկտրաէներգիան թանկանում է

Այսօր  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը խոսեց նաև էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման մասին: Գարեգին Բաղրամյանը հստակ չի կարող ասել, թե որքան կսահմանվի էլեկտրաէներգիայի արժեքը: “Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմք կարող է հանդիսանալ նորից ռուսական գազը, որվհետև արտադրության շուրջ 30 տոկոսը այսօր ապահովվում են ջերմաէլեկտրակայանները, բայց միայն դրանով չի պայմանավորված էլեկտրաէներգիայի […]

Ո՞րն է խորհրդարանի մեղքը. Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահից այդպես էլ պատասխան չստացավ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` բանկերը իրավունք ունե՞ն գյուղացիներին 30-35 տոկոսով վարկեր տրամադրել: “Կարկտահարությունից տուժած գյուղացիներն էին ասում, եթե այդպես է, հազիվ վարկը կփակեն”,-ասաց ԱԺ նախագահը: “Մենք մեղք ունե՞նք այստեղ,-հարցրեց Աբրահամյանը,-նկատի ունեմ Ազգային ժողովը` կարո՞ղ է միջամտել, վերահսկել այդ գործառույթները”: Արթուր Ջավադյանը ասաց, որ առեւտրային բանկերն են որոշում տոկոսադրույքները, […]

Էթիկայի հանձնաժողովի լսեց Նաիրա Կարապետյանին

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 24-ի դռնփակ նիստում սկսեց Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանի դիմումի քննությունը: Հիշեցնենք, այս անգամ օրակարագում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:  Ըստ Թութունջյանի, պատգամավորը իր հետ հեռախոսազրույցում օգտագործել է պատգամավորին եւ կնոջը ոչ վայել բառապաշար: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  նիստը շատ կարճ է տեւել, մոտ 10 րոպե: Հիմնականում լսեցին […]

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը. Նախախորհրդարան

Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան: Զինծառայող […]

Գազի սուբսիդավորման մի քանի տարբերակ է քննարկվում

՛՛Դուք պետք է վայելեք այս չորս-հինգ տարիները, իսկ իշխանությունները զբաղված են քրտնաջան աշխատանքով: Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, մենք նրանցից պետք է ազատվենք նաև ձեր օգնությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հարցին, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի 30%-ը, վարչապետը  պատասխանեց. ՛՛Գազի նվազեցումը, որի մասին ես պաշտոնական նամակ […]

”Մեծերի գլխից բռնեք” ` ուր են հասել Տիգրան Սարգսյանը, ՊԵԿ նախագահը, Տարոն Մարգարյանը /վիդեո/

՛՛Կառավարությունը կհամագործակցի բոլորի հետ : Բոլորի հետ, եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, իրենց տեսլականներով ապագայի նկատմամբ, ապա մենք պարտավոր ենք այդ տեսլականներից վերցնել այն, ինչը մեր պարտակերացումներով ճիշտ է։ Բայց եթե մեր ընդդմությունը պիտի հանդես գա այնպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ՛՛,-այսօր Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի