29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քուչի տղեն ինքն իրեն քուչի տղա է, ես չեմ ծնել նրանց. Մանվել Բադեյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը բացառում է, որ Երևանի ավագանու ընտրություններում ահռելի խախտումներ լինեին, հատկապես այն դեպքում, որ այս ընտրությունները աննախադեպ էին դիտորդների, ինչպես նաև նկարահանող կեղծ լրագրողների թվով: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Բադեյանն անդրադարձավ այն հրապարակումներին, որոնցում ՀՀԿ-ին մեղադրում էին ծերանոցներից “մարդկանց բերելու մեջ”: ՛՛Վա՞տ բան է առաջացել, որ […]

Քաղաքացին պատժեց. Արմեն Մարտիրոսյանն ընդունում է սխալները /վիդեո/

Երևանի  ավագանու ընտրություններին ներկայացված “Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ “ Բարև Երևան” –ի քվեների ցածր տոկոսը` մոտ 8 տոկոս, պայմանավորված է հասարակության հիասթափությամբ. “Մեր քաղաքացիները քաղաքական ուժերից ավելի լավ իմանալով, թե ինչ վիճակում է երկիրը և այդ պայմաններում ընդիմադիր ուժերից միավորված աշխատանք չտեսնելով` հիասթափվեցին և որոշեցին պատժել”: Արմեն Մարտիրոսյանը պատասխանելով […]

Մի նվաստացրեք…ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանեց, որ խախտումներ եղել են

՛՛ՀՀԿ-ը հաստատեց իր հաղթանակը երիցս, բայց ես պետք է ասեմ, որսա պատերազմ չի, որ հաղթանակ անվանենք, ուղղակի երեք անգամ փաստվեց այն հագմանքը, որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը վայելում է ավելի մեծ հեղինակություն, քան մյուս ուժերը՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ ամեն անգամ պարտվող ուժերը իրենց պարտությունը կապում են ընտրախախտումների հետ և […]

Հանրայինը` “Առաքելության”-ը, ՀՀԿ-ն` “Կենտրոնին”

Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերից միայն 6-ի նկատմամբ խտրականություն չի եղել: Այս մասին յասօր` մայիսի 7-ին, “Հենարան” ակումբում լրագրողներին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ներկայացնելով լրատվամիջոցներում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` նա նշեց, որ “Հանրային” հեռուստաընկերությունը ակնհայտորեն խտրականություն է դրսեւորվել “Առաքելություն” կուսակցության նկատմամբ: Ըստ Նավասարդյանի, լինելով ընտրություններում […]

Հասկանո՞ւմ եք, այս է իրականությունը …

Երեւանի ավագանու ընտրություններում  ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի քաղաքական նախընտրական ելույթները չազդեցին նրա վարկանիշի վրա, թեեւ ոչինչ չխնայվեց դրա համար. “Կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու”,-ասաց Օսկանյանը քարոզարշավի մեկնարկին: Վարդան Օսկանյանը մեկ ամիս շարունակ երեւանցիներին համոզեց, […]

Չեռնոգորիան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը. Իգոր Լուկշիչ

Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան եւ այցելությունը լավ սկիզբ եւ հիմք կարող է հանդիսանալ […]

Վրաստանը դեռեւս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել. ՆԱՏՕ

“Վրաստանն առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել, սակայն կանդամագրվի հենց որ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները”,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է “Подробности”-ն: “Որոշումը, որը մենք ընդունել ենք 2008-ին Բուխարեստում կայացած գագաթաժողովին, կմնա ուժի մեջ: Մենք Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնախումբ ստեղծեցինք, որի շրջանակներում աշխատում ենք այն ուղղությամբ, որ Վրաստանը շարունակի այն բարեփոխումների գործընթացը, […]

Օմբուդսմենը գնահատում է Երեւանի ավագանու ընտրությունները

Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ […]

Սպասի քվեարկությունն ավարտվի, հարցերդ կլուծենք …

՛՛Թրանսփարենսի ինթերնեյշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 570 ընտրախախտում է արձանագրվել: Ընտրությունների օրը ընտրատարածքային հանձնաժողովներ են ներկայացրել մոտ քառասուն դիմում, ևս քառասուն դիմում ներկայացրել են ընտրության հաջորդ օրը` մայիսի 6-ին: Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ այս ընտրությունները որակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի