22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դեռևս պարզ չէ՝ ում մեղքով է չարաշահումը եղել

՛՛Մենք դեռևս մարզպետարանների հարց չենք քննարկել: Այնպես չի, որ մենք նստում ենք ու ինքնանպատակ նշանակումներ ենք անում: Ուսումնասիրություններ են արվում, կտեսնենք՝ անբավարար աշխատանքը և կորոշենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները կապ չունեն մարզպետների նշանակման հետ:

՛՛Բայց ընտրություններին մենք համատեղ բավական լավ արդյունքներ ենք ունեցել, և մենք այն քաղաքական թիմը չենք, որ եթե որևէ մեկը լավ արդյունք չի ունեցել, պիտի պատժել՛՛:

Արարատի մարզպետարանում արդեն իսկ չարաշահումների մասին բացահայտումներ են եղել, և հարցին, թե արդյոք դա կարող էմարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնակնության պատճառ դառնալ.

՛՛Ուսումնասիրվում են մարզպետարանների տարբեր ոլորտներ, դա անձնապես մարզպետներին չի կարող վերաբերվել: Այլ բան է չարաշահումն, այլ բան՝ թերությունը և դեռևս պարզ չէ, որ չարաշահում է  եղել, ում մեղքով է եղել՛՛:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու չի վերջապես նշանակվում Սյունիքի մարզպետը, Գալուստ Սահակյանն ասաց` կառավարությունը պիտի որոշի. ՛՛Ինքը երբ նկատակահարմար գտնի, այն ժամանակ էլ կանի՛՛: Ինչ վերաբերում է  Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին լուրերին, Սահակյանն ասաց. ՛՛Ոչ թե չենք մտածում այդ մասին, այլ ինքը հակված չի մարզպետ դառնալու՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ