08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանության մարմինների եւ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախատեսված է Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Պատվո բլուր” հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ