25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Մեղավոր չեն, որ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը կամ Օսկանյանը այլ խոստումներ են տալիս”

Այսօր քննարկում էր կազմակերպվել, որտեղ պետք է խոսվեր Երևանի նորընտիր ավագանու գործունեության մասին: Սակայն քննարկմանը մասնակցում էին միայն ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը: Վարողը հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունից իրենց ասել են, որ  առաջիկա երկու ասմվա ընթացքում  են իրենք հստակեցնելու իրենց առաջիկա նպատակները, իսկ ՀՀԿ խմբակցությունից պատասխանել են, թե նախընտրում են գործ անել, ապա խոսել:

Լրագրողները հետաքրրքվեցին, թե ինչպիսի հարաբերություններ ունեն ՛՛Բարև Երևանն՛՛ ու ԲՀԿ-ն՝ հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում միմյանց հանդեպ որոշ քննադատություններ եղան:

՛՛Սառը, բարիդրացիական՛՛,-կատակեց Սաֆարյանը` հավելելով, թե շատ կուզենար, որ ԲՀԿ-ն ավագանու կազմում շարունակեր այնպես պայքարել, ինչպես նախընտրական շրջանում էր պայքարում՝ քննադատելով ՀՀԿ-ին:

՛՛Մոտենային, գային մեր խմբակցություն, ասեին՝ այ ՛՛Բարև Երևան՛՛ ջան, կարմիր կովը կաշին չի փոխում, եկեք միասին պայքարենք: Միայն ընտրությունների ժամանակ էր, որ Տիգրան Ուրիխանյանն էլ էր մեղադրում ՀՀԿ-ին՛՛,-նկատեց Սաֆարյանը՝ հավելելով, որ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միայն նախընտրական ժամանակ են ՛՛իրար հետ վատ, մնացած ժամանակ իրար հետ լավ են՛՛:

Դավիթ Սանասարյանն էլ շեշտեց, որ շփվել են ԲՀԿ ավագանու անդամներից մի քանիսի հետ և վերջիններս լավ տպավորություն  են թողել: ՛՛Իրենք մեղավոր չեն, որ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը կամ Օսկանյանը այլ խոստումներ են տալիս՛՛: 

՛՛Ասում են քաղաքապետի տեղակալներին կողմ են քվեարկել, որովհետև դե մեկա, ընտրվելու էին, դա քաղաքական ուժի դիրքորոշում է՞՛՛,-շեշտեց Սանասարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ