Ռուսաստանը զինում է Ադրբեջանին
Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել` զրահամեքենաներ, ծանր հրետանի եւ մի շարք այլ զինատեսակներ: Այդ մասին հունիսի 18-ին տեղեկացրել է “Ведомости-ն”:
Ըստ թերթի` ռազմական տեխնիկայի տեղափոխումն սկսվել է 2013-ի գարնանը: ՌԴ ՊՆ-ում 2 երկրների միջեւ կնքված ռազմական պայմանագիրը գնահատել են 700 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար: Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի մեկնաբանում այս ինֆորմացիան: Փոխարենը` ադրբեջանական “АПА” գործակալությունը հայտնել էր 2012-ին Երեւանի կողմից` իբր թե ռուսական զրահամեքենաների մեծ խմբաքանակ գնելու մտադրության մասին, որի մասին սակայն որեւէ մանրամասն չի ներկայացվել:
Ավելի վաղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր եւս կնքել էին: Մասնավորապես 2010-2011-ին 2 երկրները համաձայնագիր էին ստորագրել Ռուսաստանից Ադրբեջան տեղափոխել “С-300ПМУ-2” զենիթահրթիռային համակարգերի 2 դիվիզիա եւ “Тор-2МЭ” զենիթա-հրթիռային համակարգերի մի քանի մարտկոցներ: Բացի այդ, Ադրբեջանը գնել է “Ми-17” 60 ուղղաթիռ եւ “Ми-35М” 24 ուղղաթիռ: Այդ պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ դոլար: