21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, հաղորդում է “Reuters”-ը: Նրա որոշման համաձայն` Սիրիայի դեսպանատունը Կահիրեում կփակվի: 

Բացի այդ, նա նաեւ պահանջել է լիբանանյան “Հեզբոլլահ” շարժման ղեկավարներին Սիրիայի տարածքից հեռացնել իրենց գրոհայիններին: Մուրսին նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը Սիրիայի օդային տարածքը  ոչ թռիչքային գոտի հայտարարել:

Սիրայի օդային տարածքը փակելու որոշում է կայացրել ԱՄՆ-ը, որը սակայն միջազգային իրավունքի խախտում կլինի, նույնիսկ եթե այն ապահովող հրթիռային համակարգերը Հորդանանի տարածքում լինեն: Նման հայատարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունը` նման ծրագրի իրականացման հավանականության մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ