24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոնգրեսի բանաձեւը հետապնդում Է ոչ թե ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն եւ արդարություն

Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձեւ են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից: Կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայքլ Գրիմի (Հանրապետական, Նյու Յորք) եւ Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ներկայացրած երկկուսակցական այս նոր նախաձեռնությունը պատշաճորեն կոչվում է “Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ակտ”:

Հանրածանոթ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից՝ Արդարադատության միջազգային դատարան Դեյվիդ Վալադաո պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով, այնուհետեւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական Հռչակագրով եւ Ներկայացուցիչների պալատի 1975 եւ 1984 թվականների երկու բանաձեւերի միջոցով: Առաջարկվող բանաձեւը կոչ է անում նախագահ Օբամային “աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական եւ մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմքում ունենալով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ դրա ընթացիկ հետեւանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաեւ մարդկության դեմ Ադամ Շիֆ իրականացված այս հանցագործության միջազգային մակարդակով իրավացի, արդար եւ համապարփակ լուծման հարցերը”, տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Ժամանակն է, որ ամերիկահայերն աջակցեն Կոնգրեսի ցուցաբերած այն ջանքերին, որոնք դուրս են գալիս Հայոց ցեղասպանության փաստերի կրկնակի ճանաչումներից, եւ հետամուտ լինել արդարության հաստատման ավելի իմաստալից նպատակի, որը հանգեցնում է Ցեղասպանության հետեւանքով կրած վնասների հատուցման եւ վերականգնման, ներառյալ անհատական եւ համայնքային սեփականությունը եւ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված տարածքները: Դժվար է պատկերացնել, թե որեւէ մեկը կհամարձակվի առարկել արդարության համընդհանուր ընդունված գաղափարին, նույնիսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գլխավորում է “Արդարություն եւ զարգացում” անունը կրող կուսակցությունը: Հասկանալի է, որ երկար տարիներ շարունակ անհրաժեշտ էր հետամուտ լինել Ցեղասպանության ճանաչմանը, քանի որ աշխարհն անտեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին: Սակայն, այլեւս կարիք չկա շարունակելու Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, քանի որ հայկական Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության գործադրած հարատեւ ջանքերի շնորհիվ տապալված է թուրքական հետեւողական ժխտողական քաղաքականությունը: Հաղթանակ հայտարարելով եւ առաջ շարժվելով իրենց արդար պահանջների հետապնդման ուղղությամբ, հայերը պետք է խուսափեն թուրքական թակարդն ընկնելուց՝ փորձելով անվերջ վերահաստատել Հայոց ցեղասպանության փաստերը:

Մինչ այդ, թուրքական կառավարությունը շարունակելու է իր ամոթալի ժխտողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կամ էլ զբաղվելու է մասնակի եւ անիմաստ ներողություն խնդրելու խաբուսիկ խաղերով՝ մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին: Ներկայացուցիչների պալատի նոր բանաձեւը նաեւ փորձում է Միացյալ Նահանգների ջանքերը շեղել չարաբաստիկ Հայ-թուրքական արձանագրություններից եւ Օբամայի վարչակազմի ուշադրությունը սեւեռել Թուրքիայից հայության արդարացի պահանջների վրա: Կոնգրեսի բանաձեւը նախագահ Օբամային հիշեցնում է նրա՝ 2012 թ. Ապրիլ 24-ի ուղերձի մասին, որտեղ նա կողմնակից էր, որ “փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից: Անհնար է ապագա կերտել՝ առանց հաշվի նստելու անցյալի հետ”:

Բանաձեւն ընդգծում է, որ Թուրքիայի Հանրապետությունը, Ֆրենկ Փալոն փոխանակ “հաշվի նստելու իր անցյալի փաստերի հետ”, էլ ավելի է “լարում Հայոց ցեղասպանության ժխտման իր միջազգային արշավը՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, եւ ուժեղացնելով իր ճնշումը թուրքական քաղաքացիական, թեեւ փոքր, սակայն ընդլայնվող շարժման վրա, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ արդարություն հետապնդելով համակարգված արշավներից իրենց բիբլիական հայրենի երկրներում բնաջնջված միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների, սիրիացիների եւ այլ քրիստոնյաների համար”: Կոնգրեսի բանաձեւում նաեւ հայտարարվում է, որ Միացյալ Նահանգների “ազգային շահերը՝ հայերի եւ թուրքերի միջեւ արդար, կառուցողական, կայուն եւ մնայուն հարաբերությունների Ռեջեփ Թայիփ Էրդողան հաստատման մեջ, չեն կարող նշանակալից հաջողությունների հասնել շրջանցելով կամ այլ կերպ փորձելով խուսափել լուծումներ առաջարկելուց այս երկու երկրների միջեւ առկա պետական քաղաքական, իրավական, անվտանգության եւ բարոյական խնդիրներին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ժխտմանը”:

Վերջերս ներկայացված բանաձեւը հստակեցնում է, որ հայերը Ցեղասպանության հայտնի փաստերն անընդհատ կրկնելով բավարարվելու փոխարեն, պահանջում են արդար լուծում՝ լիարժեք եւ համապարփակ հատուցման միջոցով:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ