19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Դաշնակցությունը” բացառում է այդ տարբերակը

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացառում է “Դաշնակցության” կողմից իշխանության հետ կրկին կոալիցիա ձևավորելու հնարավորությունը: Նրա խոսքով` “Դաշնակցությունը” շարունակում է մնալ ընդդիմություն և համագործակցությունը իշխանության հետ զուտ պետության շահերից բխող գործելաոճ է. ” Մենք ընդդիմություն ենք,  քաղաքական իշխանությունների այն ծրագրերին, որ առաջ է քաշվում, բայց ոչ երբեք մեր պետականությանը, իսկ պետականությանն ընդդիմություն լինել՝ նշանակում է դավաճան […]

Հողը կա …

” ”Բարգավաճ Հայաստանն այն քաղաքական ուժերից է, որի առաջնորդը հրապարակայնորեն ողջունել է Վլադիմիր Պուտինի ցանկացած առաջարկություն, այն առաջարկությունները, որոնք կային այդ հայտարարության պահին և այն բոլոր գաղափարները, որոնք կծագեին դրանից հետո: Բացի դրանից գիտենք, որ ԲՀԿ-ի արբանյակ ուժերը նույնպես ոչ հակառուսական գծի ջատագովներն էին, և, կարծում եմ, որ դրա հողը կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական […]

Ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը /վիդեո/

Ժողովուրդը դադարե՞լ է վստահել քաղաքական ուժերին, ինչի արդյունքում են ակտիվացել Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ: “Կարող էր լինել քաղաքական դաշտ, սակայն դրան զուգահեռ նաև քաղաքացիական ակտիվություն: Պետք չէ մեծ կոնտրաստ փնտրել քաղաքականի և քաղաքացիականի միջև: Սակայն հիմա մենք իսկապես ունենք քաղաքական վակուում և այսօր ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, […]

Ինչ որ հիմար հացադուլ չի անի առանց ուղղորդման. ակտիվիստներին տիկնիկ է համարում/վիդեո/

“Քաոսային”,-մեկ բառով, Henaran.am –ի հետ զրույցում, այսպես բնութագրեց վերջերս ակտիվացած քաղաքացիական նախաձեռնություններին Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: “Ես կարծում եմ, որ դա որոշակի ուժերի կողմից ուղղորդված՝ “նավոդկա,” որ ասում են, ուղղորդված գործող փոքրիկ խմբեր են, դրանք բացարձակապես քաղաքական արմատական լուծումների հետ կապ չունեն և դրանք նույնիսկ ժողովրդական ապստամբություններ համարել չի կարելի”,-նշեց Դավիթ Հակոբյանը: Գլխավոր մարքսիստը […]

Հարվածի դեպքում Ռուսաստանը կօգնի Սիրիային. Վ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կօգնի Սիրիային ռազմական հարձակման դեպքում, փոխանցում է interfax.ru -ն:   Պուտինը հստակեցրել է, թե G20-ում կոնկրետ որ երկրներն են կողմ Սիրիային հարվածելուն, որ երկրները՝ դեմ: Ըստ նրա՝ կողմ են ԱՄՆ-ն, Թուրքիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, իսկ դեմ՝ Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, […]

Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են պետերբուրգյան G20 գագաթաժողովի ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` նշելով, որ երկու առաջնորդները քննարկել են սիրիական հարցը, սակայն տարաձայնություններն այդ խնդրի շուրջ չեն հարթվել, փոխանցում է interfax.ru-ն: 

Համոզված ենք, որ բոլորի շահից է բխում Հայաստանի հետ այն ամենի ապրապնդումը, ինչին մենք միասին հասել ենք գործընկերության վերջին տարիներին. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում քննարկեց վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան Հայաստան-ԵՄ Ասոցացման օրակարգի վրա։  Ինչպես նախարարի մամուլի հաղորդագրության մեջ էր ասվում, քննարկվել է Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ խորը և լայն համագործակցությունը, […]

Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ…/վիդեո/

”Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ բալանսավորված քաղաքական գործիչ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է այս պահին ՕԵԿ-ը դուրս գա կոլաիցիայից, ինչպես 2006 թ-ին եղավ: Հիշեցնենք,  այն ժամանակ ՕԵԿ պաշտոնական ձեւակերպմամբ, կոալիցիայի մյուս գործընկերների հետ հիմնական տարաձայնությունը ոչ միայն […]

Առանց “Բարգավաճ Հայաստանի” /վիդեո/

Ի՞նչ դիրքորոշում ունի ԱԺ պատգամավորների թվով՝ երկրորդ ամենամեծ խմբակցությունը ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամակցելու հայտարարության վերաբերյալ: Գրեթե բոլոր կուսակցությունները հայտնել են դիրքորոշում: Ինչպես է դիտարկվում այս հայտարարությունը ԲՀԿ-ում, հարցրինք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: “Մենք արդեն առիթ ունեցել ենք զարմանք հայտնելու այդ առնչությամբ և որ չեղավ որևէ քննարկում խորհրդարանի հետ, քաղաքական ուժերի, խմբակցությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի