19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինի խորհրդականը Հայաստանը համեմատել է մարզի հետ

Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազեւը ՛՛Էխո Մոսկվի՛՛ ռադիոկայանի հետ Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի շուրջ հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, ասել է, որ իրենք ունեն Կալինինգրադի մարզը, որի հետ նույնպես սահման չկա: Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ Հայաստանն ամեն դեպքում այլ պետություն է, Գլազեւն […]

”Боевая готовность номер один՛՛ … Հովիկ Աբրահամյանը զարմացած է

ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մեղադրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվայում արած հայտարարության համար, որի համաձայն՝ ՀՀ նախագահը ցանկություն հայտնեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության վերավերյալ:  ՛՛Մոսկովյան իրադարձություններից հետո ՀՀ-ը կանգնել է աշխարահաքաղաքական ճգնաժամի նախաշեմին: Մի իրավիճակ, որ երբեք այսպիսի սրությամբ արտացոլված չի եղել մեր պատմության մեջ՛՛,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կարծիքով՝ […]

Սուխումում ռուս դիվանագետ է սպանվել

Սուխումում սպանվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւը, փոխանցում է lenta.ru-ն: Սպանությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, 8:30-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով` Վիշերնեւը սպանվել է գլխին արձակված կրակոցից, Սուխումի իր տան ավտոտնակի մոտ: Դիվանագետի հետ է եղել նաեւ նրա կինը, ով վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Ներկայումս կնոջ վիճակի մասին որեւէ բան հայտնի […]

Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը քիմիական զենքի կիրառման ապացույց չունի

BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ որեւէ ապացույց չկա, որ իր կառավարությունը քիմիական զենք է կիրառել:  “Ոչ մի ապացույց չկա, որ ես քիմիական զենք եմ օգտագործել իմ սեփական ժողովրդի դեմ”,- ասել է նա, սակայն ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է, որ կառավարությունը քիմիական զենք է ունեցել: Ասադն ասել է, որ եթե […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը խոհեմ քայլ է. Լեւոն Մութաֆյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստաբան Լևոն Մութաֆյանը խոսելով Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարության մասին նշեց, որ ՀՀ բոլոր կապերով կապված է Ռուսաստանի հետ: Մի շարք փաստարկներով հիմնավորելով իր ասածը՝ թատերագետը նշեց, որ թեեւ դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը, բայց դա չի խանգարում, որ ինքը ողջունի Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարությունը: […]

Ժամանակը կգա, կհարցնենք. ընդդիմությունն ու այլընտրանքը մեղադրում են

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորոդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշեց, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դիմել էր խորհրդարան՝ այստեղ հրավիրելու ԱԳՆ-ի այն աշխատակիցներին,  ովքեր վարել են բանակցություններ ԵՄ-ի հետ եւ տեղյակ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից: ՛՛Այժմ Ազգային ժողովը հրատապ կարգով պետք է իրազեկված լինի տեղի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու: Եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին Ուորլիկը հանդիպումներից հետո մամուլի ասուլիս կհրավիրի: Սա համանախագահի պաշտոնում նրա նշանակումից հետո առաջին այցն է տարածաշրջան։ Նախատեսվում է ամերիկացի համանախագահի այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:  

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը Սեպտեմբերի 9-ին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։ Կարեն Միրզոյանը նշել է, […]

Իրանի հոգեւոր առաջնորդի օգնականը սպառնում է բռնաբարել Օբամայի դստերը

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի օգնական Ալի-Ռեզա Ֆորգանին իր բլոգում սկանդալային գրառում է արել: Նա գրել է, որ եթե Սիրիային հարվածեն, ամբողջ աշխարհում կառեւանգվեն ու կբռնաբարվեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն ու երեխաները, այդ թվում` Բարաք Օբամայի դուստրը: Անձամբ Սպիտակ տան տիրոջը Ֆորգանին սպառնում է “ուղարկել դժոխք”, փոխանցում է ՛՛Российская газета՛՛-ն:

Սոբյանինը 51.37 տոկոսով առաջատարն է

Նախօրեին Ռուսաստանում կայացած Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ընտրատեղամասերի արձանագրություններերի արդյունքներով` 51.37 տոկոս ձայն է հավաքել Սերգեյ Սոբյանինը: Երկրորդը 27.24 տոկոսով Ալեքսեյ Նավալնին է, փոխանցում է interfax.ru-ն: Այսպիսով, ընտրություններում երկրորդ փուլ տեղի չի ունենա: Ընտրություններին մասնակցելու մոսկվացիների թիվը կազմել է 32 տոկոս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի