29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ պատգամավորը՝ ուսուցիչներին

2010թ հոկտեմբերի 5-ը  պաշտոնապես հռչակվեց Ուսուցչի օրվան նվիրված տոն: Ուսուցչի տոնին ընդառաջ ցանկանում եմ ջերմ մաղթանքներս հղել մեր հանրապետության բոլոր ուսուցիչներին:

Անշուշտ, մարդկային բնականոն երևույթ է սովորել և ճանաչել աշխարհը, իսկ ահա նոր գաղափարների, գիտելիքների, արժեքների փոխանցումը, այն մարդկանց խնդիրն է, ում ուզում եմ խոսքս ուղղել այսօր: Կրթությունը անհատի կենսական հնարավորությունների բանալին է, և այդ բանալին այսօր ուսուցչի ձեռքում է:

Աճող սերնդին անհրաժեշտ են արժեքներ և սոցիալական հմտություններ` իրենց ապագան հաջողությամբ կերտելու համար: Ամեն աշակերտ չէ, որ վաղը դառնալու է գիտնական, բայց դաստիարակված, կիրթ քաղաքացի նա պարտավոր է լինել: Հետևաբար, շատ կարեւոր է, որ աշխարհի հետ ակտիվ ճանաչողության ժամանակահատվածում երեխայի կողքին լինի խորհրդատու, ուղղորդող ուսուցիչ:

Սա մեր բոլորի ցանկությունն է:

Իսկ ինչ է այսօր ուզում ուսուցիչը:

Ուսուցիչն ուզում է,

  • վստահ լինել իր մասնագիտական պատրաստվածության մեջ, որը օրեցօր նոր պահանջներ է դնում նրա առջև,
  • պաշտպանված լինել աշակերտի և ծնողի, հասարակության և պետության կողմից,
  • լինել ազգային բարոյական, հայրենասիրական արժեքների կրողն ու տարածողը,
  • ապրել բարեկեցիկ կյանքով:

Ի՞նչ են ուզում այսօր ծնողները.

  • նրանք ուզում են, որ իրենց տան ճրագը լինի հուսալի վստահելի ձեռքերում,
  • ուզում են ունենալ գիտակ, դաստիարակված, հուսալի ապագա ունեցող զավակներ,
  • ուզում են, որ իրենց զավակները լավ ապագա ունենան:

Ի՞նչ է ուզում այսօր պետությունը.

  • ուզում է ունենալ ազգային ինքնություն և արժեքային համակարգ ունեցող, ժամանակի մարտահրավերներին դիմակայող զարգացած քաղաքացիներ, որոնք մեր երկիրըկտանեն զարգացման ճանապարհով,
  • ուզում է ունենալ բարեկիրթ, զարգացած հասարակություն:

Եվ և ի վերջո, մենք բոլորս ուզում ենք ունենալ հզոր պետություն,   ուժեղ դպրոց, լավագույն աշակերտներ, իսկ լավագույն աշակերտները նրանք են, ում սովորեցնում են լավագույն ուսուցիչները:

Իհարկե, մեր երեխաների ապագայի համար պատասխանատվությունը պետք է ընդհանուրի հոգածության կենտրոնում լինի՝ թե′ մանկավարժի, թե′ ծնողի և թե′ պետության:

 Ընդհանուրի հոգածության  կենտրոնում պետք է լինի նաև  այդ ապագան ապահովող և կերտող ուսուցչի մասնագիտական վարկանիշն ու հասարակության մեջ նրա բարձր հեղինակության պահպանումը:

Աշխարհի փորձը ցույց  է տալիս, որ կրթական համակարգի  վարկանիշը ուղղակիորեն կախված է ուսուցիչների վարկանիշից, հասարակության մեջ ուսուցչին որպես հանրային արժեք ընկալելու աստիճանից:

Շնորհավորենք ուսուցիչների տոնը և միշտ պատրաստ լինենք ուսուցչի յուրաքանչյուր օրը դարձնել տոն՝ հոգածության, մեծարանքի, երախտագիտության գիտակցումով՝ վառ պահելով նրա հոգու լույսը, որով էլ կլուսավորվի մեր երեխաների ապագան:

Շնորհավո′ր տոնդ ուսուցիչ:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ