23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սահմռկեցուցիչ է այն, որ Հայաստանում որևէ պաշտոնյա հրաժարական չի տալիս. Ստյոպա Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ժառանգության” անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսել է հրաժարականներ պահանջելու մարտավարության մասին: Նա նշել է, որ հրաժարականներ պահանջելը հասարկության արժեքային և բարոյական  խնդիր է: Որպես օրինակ բերելով  Իսպանիայի դեպքը, որտեղ մի կամուրջ էր փլուզվել և այդ կամուրջի փլուզման արդյունքում քաղաքաշինության  ոլորտի նախարարը ասաց, որ ինքը չի կարողացել իր ոլորտում համապատասխան պայմաններ ապահովել և այդ կամուրջը փլուզվել է: Սա բավականին ուշագրավ դեպք է այն առումով, որ պաշտոնյան գիտի իր պատասխանատվության  աստիճանը:

“Սահմռկեցուցիչ է այն, որ Հայաստանում որևէ պաշտոնյա հրաժարական չի տալիս: Հայաստանում իհարկե եղել են հրաժարականների դեպքեր, բայց դրանք այլ մոտիվացիաներ են ունեցել: Նրանք հրաժարական են տվել ոչ թե որովհետև լավ չեն կառավարել, այլ չեն ընդունել այսպես ասած “իշխանության կրոնը”: Ցուցաբերել է վարքագիծ, որ բուրգի գագաթին նստած ղեկավարին դուր չի եկել”,-ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը փաստել է. «Հրաժարականը խաղաղության խնդիր է լուծում, նախադեպ է դառնում, որովհետև յուրաքանչյուր պաշտոնյա գիտակցում է, որ վատ կառավարելու դեպքում նա կարող է հրաժարական տալ: 2009-2010 թվականների ընթացքում Հայաստանում ճգնաժամ տեղի ունեցավ և կառավարությունը բացարձակ անտարբերություն ցուցաբերեց: Այդ ժամանակ երկիրը անպատրաստ էր նման ֆորսմաժորային իավիճակին”,-հավելել է քաղաքկան գործիչը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ