19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին: Նստաշրջանին նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների եւ […]

Նախարարը հայտնվեց երթի մասնակիցների ճանապարհին /վիդեո/

Այսօր Անկախության տոնին նվիրված երթը Ազատության հրապարակից շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն այդ ընթացքում երթի մասնակիցները քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հանդիպեցինք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Henaran.am-ի հարցին, թե արդյոք նա էլ է միանում երթին, Մովսիսյանը պատասխանեց. ՛՛Ինչ երթ է որ՛՛: Երբ տեղեկացրինք, որ անկախության տոնին նվիրված երթ է, նախարարն ասաց, […]

Հայաստանը գիտի իր ճանապարհը /վիդեո, ֆոտո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Անկախության 22-րդ տարեդարձի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տոնական ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցեցին Ազգային ժողովի եւ կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, հոգեւորական, արվեստի ներկայացուցիչներ եւ այլն: ՀԱԿ խմբակցությունից մասնակցում էր միայն Հրանտ Բագրատյանը, ով ասաց, որ իրեն հարցեր տանք միայն իր մասով:  Ողջունելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն […]

“Չորուզհար են անում”,ասում է գեներալ Մանվել Գրիգորյանը/վիդեո/

“Չորուզհար  են անում ասողները, իրենք են ինձ ընտրել, որ հիմա ասում են` հրաժարական տամ: Իմ մարտական ընկերներն են ինձ ընտրել, եւ նրանց եմ ես հաշվետու: Կամ սա ինչ պաշտոն ա, որ հրաժարական տաս կամ չտաս”,- պատասխանելով երկու լրատվամիջոցների այն հարցին, թե պարտաստվում է հրաժարական տալ Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից, ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Ինչ […]

Նունեի չափ էլ չկանք…միջադեպ /վիդեո/

Համազգային երթի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, սակայն նախքան այնտեղ հասնելը Ամիրյան փողոցի վրա ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ միջադեպ գրանցվեց: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը, Ռուզան Գրիգորյանը եւ երթի այլ մասնակիցներ փորձում էին փողոցով քայլել` մայթով քայլելու փոխարեն, իսկ ոստիկանությունը նախապես հորդորել էր չխախտել հասարակական կարգը եւ քայլել մայթով: Ոստիկանները փորձեցին արգելել ակտիվիստներին փողոցով քայլել, սակայն […]

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

  Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: «Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության […]

Փաշինյանն ու Շահնազարյանը միացան /ֆոտո, վիդեո/

Ինչպես Ազատության հրապարակից “henaran.am“-ի թղթակիցը, այստեղ արդեն հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախապես հայտարարել էին համազգային երթ անցկացնելու մասին:  Քաղաքացիներին միացան նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արարատ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Հավաքվածների թվում ՀԱԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներին են, փակ շուկայի քանդման դեմ պայքարողները: Դավիթ Շահնազարյանը “henaran.am“-ի հարցին, թե արդյոք […]

Վարչապետի գլխին “կոտոշներ” են դրել /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը լուսանկարվել է ռեգբիի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Լուսանկարում երեւում է, թե ինչպես է բրիտանացի ռեգբիստ Մանու Տուիլագին “կոտոշներ դրել” վարչապետի գլխին:   Սպորտսմենի ընկերները հումորով են վերաբերվել դրան, սակայն շուտով Տուլիագին Թվիթթերի իր էջում ներողություն է խնդրել վարչապետից: “Ես ներողություն եմ խնդրում, որ փչացրել եմ նկարը: Շատ շնորհակալ եմ վարչապետից, որ […]

Պարգեւատրվել են նախագահի կողմից /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ Նախագահի […]

Տեր-Պետրոսյանը կմնա տանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անկախության տոնը հավանաբար տանն է անցկացնելու: Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին ՀԱԿ-ի մեր աղբյուրները: Փորձեցինք ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանից տեղեկանալ, թե արդյոք Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառմանը կամ քաղաքի այլ հատվածներում տեղի ունեցող տոնախմբություններին, սակայն Մուսինյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:  Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջին նախագահը դեռ ոչ մեկին չի ասել, թե կմասնակցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի