01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախը Հայաստան է եւ վերջ. Է.Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում գրող-հրապարակախոս Զորի Բալայանի  նամակը չի քննարկվել:  Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Բալայանը դիմել էր ՌԴ նախագահին՝ կիսվելով Արցախի հիմնախնդրի մասին իր տեսակետը:

ԱԺ փոխնախագահի մոտ այն տպավորությունն է, որ  այն մարդիկ, ովքեր փորձեցին մեկնաբանել նամակը՝ ուշադիր չեն կարդացել:  “Ինչ վերաբերում է մեր կարծիքին, ապա եւս մեկ անգամ պատրաստ եմ ասել՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, Ադրբեջան պետությունն արհեստական պետական միավորում է:

Կովկասում հայերն ու ռուսները եղել են դաշնակիցներ եւ մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում է Թուրքիան եւ Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով”,- ասաց Էդուրադ Շարմազանովը` ավելացնելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ