24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինն ինչպես կընկալի` նամակը՝ աղերսագի՞ր, թե՞ ահազանգ /վիդեո/

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ Զորի Բալայանին ՌԴ նախագահին գրած նամակի համար քննադատելուց կամ գովաբանելուց առաջ պետք է հականալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում: ՛՛Արցախի ու ՀՀ-ի անկախությունը, ես կասկած չունեմ, բոլորիս համար վեր է ամեն ինչից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը` ընդգծելով, որ այս նամակը, մասնավորապես Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելը նաև ճանաչողական նպատակ ունի մեր ռազմավարական դաշնակցի համար, ով զենք է վաճառում Ադրբեջանին:

՛՛ՌԴ-ն, եթե իսկապես մեր ռազմավարական դաշնակիցն է, ինչպե՞ս է թույլ տալիս չորս միլիոն դոլարի ռազմական զենք վաճառել մեր թշնամուն: Սա ռուսները բիզնե՞ս են համարում, ուղղակի սա խայտառակություն է՛՛,-նկատեց Մելքոնյանը:

Մելքոնյանը ցանկանում է նաև հասկանալ, թե ինչպես է Բալայանի նամակն ընկալվելու ՌԴ-ի կողմից: ՛՛Պետք է հասկանալ՝ սա իրենց համար հայերի կողմից ահազանգ է ընկալվում, թե աղերսագիր՛՛:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ