19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի’ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ի սրտե շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության քսաներկուերորդ տարեդարձի առթիվ: Անկախությունն է այն գերագույն արժեքը, որը հնարավորություն է ընձեռում մեզ միջազգային ասպարեզում ունենալ սեփական դիրքն ու նշանակությունը, առաջնորդվել զարգացման ու առաջընթացի սեփական ուղենիշերով: Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու տալիս է հպարտության և լիարժեքության զգացում: 22 տարի առաջ այս օրը մեր հպարտ […]

Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Անկախության օրվա առթիվ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է analitikaua.net-ը։  “Հարգելի՛ Սերժ Ազատի, Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։  Բարձր գնահատելով հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ կցանկանայի վստահություն հայտնել մեր պետությունների միջեւ հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ՝ հիմնված վստահության եւ փոխգործակցության սկզբունքների վրա՝ […]

Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը. Ս. Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն շնորհավորել է հայերին Անկախության 22-ամյակի կապակցությամբ: Եռաբլուր պանթեոնում նա ասել է, որ Անկախության տոնը մեր ժողովրդի ամենաթանկ տոնն է։ Նախարարի խոսքով` բնութագրում է մեր հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, մեր ազատական տենչը: “Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը. ստեղծել ենք անկախություն, որը պետք է […]

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին

Հայաստանում Միացյալ Թագավորության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Դեսպան Ջոնաթան Էյվսն էլ գրել է. “Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ, քանի որ այն ձգտում […]

Արմեն Երիցյանի գլխավոր դատախազ նշանակվելու հավանականությունը

Մեկ շաբաթից ավելի է՝ մամուլն ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուներին: Henaran.am-ին հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում քննարկվում է ԱԻ նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի նշանակման հավանականությունը:  Այս առնչությամբ ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանն ասաց՝ ”Հիմք չունեցող խոսակցություններ են” : Հիշեցնենք, օրերս լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Սահմանադրության՝ Գլխավոր […]

Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացման արդիական  հարցերում՝ նշելով նաեւ միջազգային ասպարեզում հանրապետության բարձրացող հեղինակությունը: Ռուսաստանի նախագահն ասել է, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը տարբեր […]

Ով է ազդում նախագահի որոշումների վրա. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմա­տար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովն անկեղծացել է’ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, եր­կար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապա­տից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գոր­ծում: Գործարարը նկատել է, որ քաղա­քական հարցերում U. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի […]

Ասել են՝ մոռացիր. Հրապարակ

Որդուն ու Զարզանդին ազա­տելուց հետո Լիսկայի ին­դուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով, նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին’ իր պատիվն անարգելու համար, այլեւ սկսել է բուռն տնտեսական գոր­ծունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից […]

Նոր մանրամասներ Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛. Հրապարակ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛: ”Ընթրիքին մասնակցող” ռու­սական կողմը Մաքսային միությանն անդա­մակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել’ կադրային հարցե­րը բացառապես հայկական կողմի իրավասու­թյան հարց են, թեեւ իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու’ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման […]

Հայաստանը նշում է Անկախության տոնը /վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: 1991 թ. սեպտեմբերի  21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների  94,99%-ը կողմ քվեարկեց:  Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ եւ ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի