19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ախպեր, չես ուզում կույս մնաս, գնա… /վիդեո/

ԱԺԴ առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ ”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության  ղեկավար Անի Զաքարյանը իր քաղաքական կարիերայում հաջողության չի հասնի, թեկուզ նրա մուտքը քաղաքականություն բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացավ: Այս մասին սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Անի Զաքարյանը հիմնելով նոր կուսակցություն` ասել էր, թե իր կարծիքով` աղջիկը պետք է մինչև 26 […]

Շուշան Պետրոսյանի ծննդյան ամենաթանկ նվերը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի տարեդարձն է: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ իր համար կարևորը նվերի նյութական մասը չէ: ”Չկա ամենամեծ նվեր, կան սիրելի մարդկանց կողմից արված նվերներ, որոնք ամենասիրելին են, ամենացանկալին և անփոխարինելին, որովհետև մեծագույն հաճույք է սիրելի մարդկանց կողմից ստանալ թեկուզ մի ծաղիկ, թեկուզ մի ջերմ խոսք: Ինձ համար […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին: Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հայաստանը մշտապես եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր վրա վերցրած պարտականությունները. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Մինչ այդ տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպում, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:   “Հարգելի գործընկերներ, Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության եւ մեր աշխատանքների […]

Ուկրաինան կկորցնի առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` ԵՄ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կորցնել առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, փոխանցում է Газета.Ru-ն: “Այո, մենք ընկերություն կանենք, առեւտրով կզբաղվենք, բայց առեւտուրն այնպիսին չի լինի, ինչպիսին մեր մյուս գործընկերների հետ` առանց որեւէ արտոնությունների, հակառակը` որոշակի սահմանափակումներով”,- ասել է Մեդվեդեւը:

Մինսկը եւ Երեւանը աջակցում են Ռուսաստանին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է Սիրիայի հակամարտության արագ կարգավորմանը միջազգային երկխոսության հիմքով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հայտարարել է, որ այդ հարցում աջակցում է Ռուսաստանին, փոխանցում է РИА Новости-ն: Նախագահներն այս մասին հայտարարել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: 

Դա միտված էր նստացույցի դադարեցմանը. ակտիվիստը պարզաբանում է/ֆոտո /վիդեո/

Արդեն 60 օր Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց իրականացնող ակտիվիստները պնդում են, որ ոչինչ չի ստիպի իրենց հրաժարվել ներկայացրած պահանջներից: Henaran.am-ի հետ զրույցում ակտիվիստ Սուրեն Սահակյանը նկատեց.”Մեր պայքարի բուն նպատակը պատասխանատվության ինստիտուտի ներարկումն է հանրության մեջ և հասել ենք նրան, որ գոնե դիսկուրսը կա”: Անդրադառնալով օրեր առաջ “Զիլ” մակնիշի բեռնատարով ակտիվիստների մեքենաները վթարի ենթարկելու փաստին Սահակյանը […]

Հովիկ Աբրահամյանը կողմ է Մաքսային միությանը, Նաիրա Զոհրաբյանը` դեմ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ իրենք Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկել էին նամակներ: ”Նամակների միջոցով փորձել էինք պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը: Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի, […]

Հայրիկյանը դժգոհ է դատարանից. վերջինս օրենք է խախտել

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն անտարբեր է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատարանի վճռից: ”Անտարբեր եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանն, ապա հավելեց. ”Իր նման շատ մարդիկ կա, որ ֆռֆռում են և երջանիկ կլինեին, որ փող ստանալով՝ մեկի վրա կրակեին…մեկն` ավել, մյուսը պակաս”: Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը քննության չառավ Հայրիկյանի քաղհայցը՝ […]

Սերժ Սարգսյանի հանդունգն քննադատն առաջվանը չէ /վիդեո/

Սեպտեմբերի 21-ին մարզահամերգային համալիրում Անկախության օրվան նվիրված տոնական ընդունելությանը հրավիրված էր նաեւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նա ի տարբերություն ուրիշների, չէր կրում Եռագույն խորհրդանիշը: “Կարեւորը հոգվ հայ եմ, նման թիթիզ բաների կարիք չունեմ”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Դավիթ Հակոբյանը  չի թերագնահատում 22 տարվա անկախության ձեռբերումները, բայց գտնում է, որ այդ տարիների մեծագույն հաղթանակը օրերս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի