20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փոստանջյանին անվանեց՝ Բոստանջյան, վիճեցին…

՛՛Մեզ՝ ԱԺ պատգամավորներիս է վիճարկվել բոլոր կուսակցական կողմնորոշումները մի կողմ դնել և պարտավորվել ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա բխում է ՀՀ-ի շահից՛՛,-այսօր Ազգային ժողովուի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստումասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ պատգամավորը ներկայացնում էր ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ զեկույց: 

՛՛ԽՍՀՄ տարիներին պատգամավորները կարողացան ուժ գտնել ու ճանաչել ԼՂ-ն իբրև ինքնավար մարզ: Մենք ինքներս մեր մեջ պետք է  որոշում կայացնենք այսօր: Սա այդ պատմական օրն է՛՛,-շեշեց պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ժպտալով հարցրեց. ՛՛Այդ պատմական օրը ես կուզեմ ձեզ հարց տամ առաջինը՝ ո՞րն է լինելու այս որոշման հետևանքը՛՛: 

Ապա միջամտեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, ով Փոստանջյանին դիմեց Բոստանջյան ազգանվամբ: 

՛՛Եթե դուք չներկայացնեիք այս հարցը, ես մի գուցե մեկ այլ բան մտածեի, որ սա պետության շահերից բխող մտահոգություն է՛՛,-նետեց պատգամավորն ու հեռացավ դահլիճից: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց նիստը հետաձգել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ