23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հակասությունները ԲՀԿ-ում շարունակվո՞ւմ են

”Դուք տեսե՞լ եք այդ պայմանագիրը, որ հակասություն էլ լինի, տեսել եք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը… եթե փաստաթուղթ չկա, չեղած բանի շուրջ ինչպես կարող է հակասություն լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ-ում Մաքսային միության հետ կապված հակասությունները շարունակվում են:

Մելքումյանի խոսքով` ԲՀԿ առաջնորդը մշտապես դրական է արտահայտվել  ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, ոչ թե Մաքսային միությանը միանալու հնարավորությանը: ”Նա միշտ խոսել է Ռուսաստանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների համար, բայց կոնկրետ Մաքսային միության փաստաթուղթ չենք տեսել, կարող է Մաքսային միությունն այնպես է, որ հետո պետությունն էլ է հրաժարավում դրանից”: 

Հարցրինք, իսկ գաղափարի շուրջ եղել է հակասություն:  ”Ոչ: Ես անձամբ կողմնակից եմ ”և-և”-ի, ոչ թե ”կամ-կամ”-ի”,-արձագանքեց պատգամավորը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ը այս հարցի հետ կապված պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի հայտնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ