20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Կանաչ լույս” Ադրբեջանի համար

Քաղաքական մեկնաբան Տիգրան Առաքելյանը Facebook-յան իր էջում գրել է.

”ԵԱՀԿ առաքելությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ տեղի ունեցած դիտարկման ժամանակ արձանագրված միջադեպին և դրա հետևանքով, անվտանգության նկատառումներից ելնելով, դիտարկման ընդհատմանը:

Երեկ տեղի ունեցած միջադեպին արձագանքելով, ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊԲ-ն իրենց հայտարարություններում նշել էին, որ միջադեպն ընդհատվել էր ”ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով”:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ ”դիտարկման ընթացքում հնչած կրակրոցների ուղղությունը անհնար է եղել ճշտել”:

Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսելի էր. համանախագահների այս հայտարարությունից պարզ է դառնում, որ միջնորդները չցանկանալով շեղվել ”սահմանված գծից”, կրկին ընդհանուր բնույթի հայտարարություն են անում, ինչը ”կանաչ լույս” է Ադրբեջանի համար, հետագայում ևս նման սադրանքների գնալու համար:
Այս և նմանատիպ միջադեպերը լավագույն վկայությունն են այն բանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարից, ինչի մասին լավատեղյակ են նաև համանախագահ երկրները: 

Ինչևէ, որքան էլ ցավալի է, տարածված հայտարարությունը մեկ բառով կարելի է որակել վտանգավոր, քանի որ այն ոչ միայն կանխարգելիչ գործառույթ չունի, այլ մեծ առումով նպաստում է նմանտիպ միջադեպերի կրկնությանը, ինչը չի բացառում նաև հետագայում արձակված կրակի ոչ թե ”զգուշացնող”, այլ ”խոցող” նպատակների հնարավորությունը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ