07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ընդունե՞ լ է ազատամարտիկների առաջարկը

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ուրբաթ կհրավիրվի կլոր սեղան, որին կմասնակցեն այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ում հետ վերջին մեկ ամսվա ընթացքում հանդիպել են ազատամարտիկները: Henaran.am-ի հարցին` կլոր սեղանին կմասնակցի արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ազատամարտիկները հայտարարել էին, որ նրան որպես ՀՀԿ առաջնորդի նույնպես հանդիպելու են: Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ […]

Սամվել Ալեքսանյանը ներում է … մենք համբերությունից դուրս կգանք ու կատաղած առնետի նման դրանց կգզգզենք” /վիդեո/

Սվետլաննա Դավթյանը այսօր “Ծածկած շուկայի” համար անցկացվող  հերթական ակցիայի ժամանակ հայտարարեց, որ “Փրկենք հուշարձանը օլիգարխից ” նախաձեռնության անդամները պարզապես չարիքի մարմնացում են և բարերար Սամվել Ալեքսանյանը  այնքան մեծահոգի է գտնվում, որ շարունակ ներում է նրանց: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սվետլաննա Դավթյանը նշեց.”Անգամ այս չարերի նկատմամբ Ալեքսանյանը բարի ա, ասում ա` ոչինչ մեր ժողովուրդնա, կարողա ուղղվեն, […]

Պետք է պատրաստ լիներ … /վիդեո/

Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանի համար զարմանալի չէ ԵԽԽՎ-ում ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը:  ”Ես այնպիսի երկրից եմ գալիս, որտեղ նորմալ են նման երևույթները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եթե քաղաքական գործիչը նման վարքագիծ է դրսևորում, պետք է պատրաստ լինի նաև քննադատությունների: ”Մեկը, ով […]

Որտեղից պիտի իմանայի. նախկին մարզպետն իր նոր պաշտոնից

”Որտեղից պիտի իմանայի, որ ինձ պիտի նշանակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն, ով այսօր նշանակվել է Ոստիկանապետի խորհրդական: ”Ես ունեմ փորձ ոստիկանության համակարգի ոլորտում և իմ փորձն եմ ներդնելու այնտեղ”,-հավելեց ոստիկանապետի խորհրդականը: Հարցին, թե ինչպես է աշխատելու, որպեսզի վերացնի ոստիկանության համակարգի ”բացերը”, նախկին մարզպետը չմանրամասնեց, խնդրեց հետևել իր աշխատանքին: 

Ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում. Շարմազանովը` Զ. Բալայանի նամակից

”Ես չեմ կարծում, որ Արցախի հերոսի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին իմ մեկնաբանության կարիքն ունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին: Շարմազանովը միայն հետևյալ խորհուրդը տվեց երիտասարդներին: ”Երիտասարդությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նամակի ամբողջ տեքստը, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ […]

Սիրիայում առեւանգված Կարմիր խաչի աշխատակիցներից երեքն ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներից, որոնք առեւանգվել էին Սիրիայում, 3-ը ազատ են արձակվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 անդամին:

Քննարկում “Ժառանգությունում” արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հ. Խուրշուդյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ԵՄ հետ Ասոցացման ամբողջական (ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին) համաձայնագրի ստորագրումից, […]

Չարաչար սխալվում է. Վազգեն Մանուկյանը` Զորի Բալայանին

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դեռևս ծանոթ չէ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Այս մասին նա ասաց Henaran.am-ին, երբ փորձեցինք պարզել արցախյան շարժման ակունքներում կանգնած նախկին վարչապետի կարծիքը նամակի բովանդակության առնչությամբ: Մանուկյանը նախ նշեց, որ չի մեկնաբանի այդ նամակը, եթե նույնիսկ կարդա: Իսկ երբ տեղեկացրինք, որ նամակով Զորի Բալայանն ըստ էության առաջարկում է ՌԴ-ին […]

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ վճռեց Տիգրան Առաքելյանին մի հոդվածով արդարացնել, մնացած հոդվածներով համաներում կիրառել եւ ազատ արձակել: Մանրամասները` տեսանյութում:

Մոսկվայում զենքով եւ փողով լի մեքենա են գտել

Միլիոնավոր ռուբլիներով եւ տարբեր զենքերով լի ավտոմեքենա է հայտնաբերվել մոսկովյան Բիրյուլեւո շրջանի բանջարեղենի բազայում, փոխանցում է РИА Новости-ն: Բիրյուլեւոյում ստուգումներ են սկսվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 13-ին անկարգություններ են սկսվել շրջանի բնակիչների եւ ազգայնականների բախման ժամանակ: Նրանք պահանջել են բացահայտել Եգոր Շչերբակովի սպանությունը, ում սպանել էին հոկտեմբերի 10-ին: Ոստիկանությունում հաղորդել են, որ սպանությանը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի