07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է lenta.ru-ն:  Կազերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում` էթիլային սպիրտի մաքսանենգ առեւտուրը հովանավորելու համար: Այս խարդախության համար նախկին պաշտոնյան 12,3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք էր ստացել՝ ըստ հետաքննության:  Կեզերաշվիլին ներգրավված է նաև “Իմեդի” հեռուստաընկերության յուրացման գործով: Այս գործով […]

”Ժառանգությունը” պահանջում է դադարեցնել Փոստանջյանի հանդեպ քաղաքական հետապնդումները

”Ժառանգություն” կուսակցությունը խիստ մտահոգ է Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե վատթարացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակից՝ գնահատելով այն որպես օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:  Կուսակցության տարածած հաղորդագրությունում ասված է. ”Բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը, այս տարվա փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների կեղծումն ու իշխանության բռնազավթումը եւ, որպես հետեւանք, հասարակության լայն շերտերի հուսահատության, երկրում որեւէ իրական բարեփոխման հեռանկարի անհնարինության զգացողության խորացումը, […]

Ռուս երիտասարդի հնարավոր մարդասպանն Ադրբեջանում հետախուզվում է այլ գործով

Մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովը Ադրբեջանում մեկ այլ սպանության գործով է հետախուզվում: Այս մասին հոկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության նիստում հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի վարչության ղեկավար Անատոլի Յակունինը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ըստ նրա՝ Մոսկվայի ոստիկանությունը կապվել է ադրբեջանցի գործընկերների  հետ եւ պարզել, որ կասկածյալը Ադրբեջանում այլ սպանության գործով հետախուզվում է:

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական “Neue Zürcher Zeitung” թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, նշելով, որ “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է,-“Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես […]

“Թագաժառանգի հարց են լուծում, ով դրսում է”

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, որում ներկայացնում է ՀՀ-ի զարգացման համար ծրագրային հինգ կետ: ”Ես նախորդ շաբաթ նամակ եմ գրել, երբ նախագահը զբաղված էր սահմանադրական փոփոխություններով … թագաժառանգի հարց են լուծում, ով դրսում է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը:  Ապա նա ներկայացրեց ծրագրի հինգ կետերը. ”Մշակել նոր ազգային […]

Բելառուսը կարող է քարշ չտալ Մաքսային միությունը. Լուկաշենկո

Բելառուսը կարող է իր անդամակցությունը Մաքսային միությունը քարշ չտալ, եթե դրանից տնտեսական արդյունքներ չտեսնի: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: “Եթե Մինսկը Ռուսաստանի բյուջե տարեկան 4 միլիոն տուրք չվճարեր, այդ փողերով ես այստեղ Էմիրություններ կկառուցեի”,- ասել է նա:

Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ” է

Մոսկովյան առեւտրի տներից մեկում ոստիկանությունը մոտ 80 ներգաղթյալի է ձերբակալել: Նրանք բոլորը միջին Ասիայից են, տեղեկացնում է lenta.ru-ն: Հայտնաբերվել է, որ նրանցից 10-ը խախտել է Ռուսաստանում գտնվելու ռեժիմը: Երկուշաբթի օրվանից Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ է”:

Պայքար է՝ ով ավելի խորը կմտնի հայտնի տեղը … /վիդեո/

“Հիմա պայքար է սկսված, թե ով ավելի խորը կմտնի … հայտնի տեղը: Գիտեք, Հարութ Սասունյանն ասում էր, գիտեք, ձեր իրավունքն է մտնել, բայց այնպես մտեք, որ մի քիչ երեւա: Բայց լրիվ եք մտնում ու արդեն չկաք”,- հոկտեմբերի 15-ին ասուլիսում նման կարծիք հայտնեց Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով այն, հարցին, թե գուցե հասարակությունը եւ քաղաքական գործիչները Զորի Բալայանին […]

Առանց վիկինգների արքունիքի նամակը չէր գրվի. Դավիթ Հակոբյան

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դրական է գնահատում գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակը: Ավելին, նա երկու տարի առաջ մայիսի իննին գրեթե նույն բովանդակությամբ նամակ է գրել այն ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հակոբյանը լրագրողներին ցուցադրեց ու ընթերցեց Պուտինին ուղղված իր նամակը, որով նա ևս առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին:  Հակոբյանն առաջարկել է, […]

Վրաստանի երիտասարդ սերունդը հայկականացված Վրաստանում չի ապրի. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի “ոչ Եվրասիական միությունում, ոչ էլ հայկականացված Վրաստանում: Նրանք կապեն Եվրոպայում”: “Հայկականացված արտաքին քաղաքականություն” ասելով` Սահակաշվիլին ամենայն հավանականությամբ ի նկատի է ունեցել Հայաստանի միանալը Մաքսային միությանը: Հարկ է նշել, սակայն, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանի արտաիքն քաղաքականությունը, այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի