26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտածելը որևէ մեկին վնաս չէ, ՛՛լոլո՛՛-ներ չկարդալ. Զոհրաբյանը՝ կառավարությանը

”Սա, կարծես, օրենք է հոգեբանության փոփոխության մասին, այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացինեը մուրացիկ են, նպաստ ստանալուն սովոր քաղաքացիներ են, և մենք պետք է օրենք ընդունենք, որ իրենք հոգեբանությունը փոխեն, որ վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբրից, գնան աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում, որ մեզ համար ստեղծել է այս իշխանությունը, այս կառավարությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Կառավարության կողմից ներկայացված ՛՛Զբաղվածության մասին՛՛ օրինագծի մասին:

Ըստ Զոհրաբյանի՝ այս օրենքը ՛՛աբուրդի՛՛ է հասնում: Այս ասելով՝ նա կոչ արեց երբեմն մտածել:  ՛՛Մտածելը որևէ մեկին դեռ վնաս չի բերել:

Ես համաձայն եմ, որ ուղղակիորեն աբսուրդ է այս Կառավարությանը թողնել ինչ-որ  խնդիրներ կանոնակարգել, որովհետև գիտենք, թե այս Կառավարությունը ինչ խոստումներ է տվել, և որտեղ են հայտնվել այդ խոտումները: Ըստ այս Կառավարության խոստումների՝ մենք այս տարին պետք է ավարտեինք յոթանասուն հազար աշխատատեղերով և հիսուն հազար ՓՄՁ-ներով, բայց որտե՞ղ են դրանք, չկան: Չկան, որովհետև այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է, դատարկ օդ՝ կրակված պոպուրիստական դիվիդենտներ շահելու համար՛՛,-շեշտեց նա:

Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, թե իր համար ԱԺ-ին ներկայացված նախագծի իրական բովանադակությունը հստակ է. ՛՛Փող չկա: Երկիրը հասցված է այն վիճակին որ նպաստի համար հատկացված այդ տասնութ հազար դրամը քսան հազար մարդու համար ևս չկա: Ուստի, հիմա փորձում են շատ գեղեցիկ ձևակերպումներով, շատ գլոբալ, իրենք սիրում են ասել ՏՏ ոլորտ, Այ-Թի ոլորտ, թե պետք է սովորեցնենք ինչպես դառնալ որակյալ մասնագետներ: Եկեք հիմա հայտարարենք ՀՀ-ին անհրաժեշտ բոլոր աշխատատեղերի ցանկը ու տեսնենք, թե վաղը քանի մարդ կգա այստեղ ու կասի՝ ես սրա մասնագետն եմ, բայց ես չունեմ աշխատանք: Մեր երկրի հիմնական ողբերգությունն այնն է, որ ձեր վարած քաղաքականության արդյունքում այսօր գոյություն չունեն աշխատատեղ: Մարդիկ հեռանում են, գործազուրկ են ոչ թե այն պատճառով, որ որակաորված չեն, չեն համապատասխանում չափորոշիչներին, այլ որովհետև չկա աշխատատեղ՛՛:

Ելույթի ավարտին Զոհրաբյանը Կառավարությանը հորդորեց ՛՛լոլո՛՛-ներ չկարդալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ