21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեռ հստակ չէ, թե ինչ օգուտներ կունենա Հայաստանը Մաքսային միությունից. Ռ. Կիրակոսյան

Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է, որ այս պահին Հայաստանի առավելությունը տարածաշրջանային մյուս պետությունների հետ համեմատ կայանում է նրանում, որ Հայաստանը մի բան է առաջարկում, ինչը չեն առաջարկում մյուս հարեւանները` կայունություն.

“Հայաստանը մյուսների համեմատ առավել կայուն երկիր է, սակայն այս կայունությունը վտանգի տակ է”, ասաց նա` նշելով, որ մենք դեռ խոսում ենք Մաքսային միության մասին, որովհետեւ ՀՀ նախագահը դեռեւս չի կարողացել բացատրել ընտրության պատճառը: Նրա խոսքով` Հայաստանում գրեթե ոչ ոք չգիտի այս որոշման հանգամանքների մասին:

“Ես սխալ եւ կորցրած հնարավորություն չեմ համարում սա, բայց այս որոշման հետ մի բան այն չէ, եւ որպես հանրային ոլորտի ներկայացուցիչներ մեր խնդիրը պետք է լինի դեբատների միջոցով այս մասին առավել շատ խոսելը”,- ասաց նա` հավելելով, որ Բելառուսը եւ Ղազախստանը այնքան էլ հակված չեն Հայաստանին Մաքսային միություն ընդունելու:

Միեւնույն ժամանակ նա հավելեց նաեւ, որ ուշադիր լինելու պարագայում կարող ենք տեսնել, որ իրականում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել եւ “նրա մշուշոտ խոստումը դեռեւս փաստ չէ: Մեզանից ոչ ոք ասոցացման պայմանագիրը չի տեսել ու մտահոգիչ է այն, որ ՀՀ իշխանություններից ոչ մեկ այդ որոշման մասին տեղյակ չէր: Մի բան հստակ է` ՀՀ-ն չունենալով սահման Մաքսային միության երկրների հետ, ունի իրավական արգելքներ, ու դրանք պետք է լուծվեն”,- նշեց բանախոսը:

Ըստ Ռ. Կիրակոսյանի` սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ուղղված էր, նրան, որ Հայաստանը այո ասի Մաքսային միությանը, եւ ոչ` Եվրոպականին:

“Հայաստանը շախմատի տախտակի վրայի զինվոր է: Հայաստանը կարեւոր դիրք չի գրավում այդ տախտակի վրա: Դեռ հստակ չէ, թե ինչ օգուտներ կունենա Հայաստանը Մաքսային միությունից եւ ի վերջո սա վիրավորանք էր Հայաստանի իշխանությունների համար: Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր են, սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը պատանդ կդառնա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսություններին: Բայց մի բան հստակ է`սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը տարածաշրջանում ավելի բարենպաստ վիճակում է”,- նշեց բանախոսը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ