15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի պատասխանը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է  ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

 ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը Ազգային ժողովի նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք համահունչ են պետական պահպանության ծառայության ընդհանուր սկզբունքներին և կոչված են ապահովելու պահպանվող օբյեկտի անվտանգությունը: Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունը ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի ”Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան եւ դրանցում նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Բացի այդ, ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքը նախատեսում է հնարավորություն, որ Ազգային ժողովի պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից Ազգային ժողովում քննարկվող այս կամ այն հարցի կապակցությամբ կարող են ներկայացնել իրենց տեսակետը: Այդ տեսակետը արտահայտելը, ինչպես պատգամավորների, այնպես էլ այլ անձանց համար սահմանափակված է վիրավորանք, զրպարտություն և Սահմանադրությամբ նախատեսված այլ գործողություններ կատարելու արգելքով, որի դեպքում նախատեսված են իրավունքի պաշտպանության մեխանիզմներ”,-գրված է Փոստնջանին ուղղված պատասխան նամակում: 

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը նամակ էր հղել Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ապահովել իր անվտանգությունը Ազգային ժողովում ՀՀԿ-ական չորս պատգամավորներից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ