19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վայն եկել ու տարել է /վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ ու ԱԻՄ-ի միասնական հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Վերջինիս գրեթե հուզվեց՝ խոսելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակի, և մեր երկրի առջև կանգնած մատահրավերների մասին: ՛՛Եթե մեր սերունդն այս վիճակը չփրկի, վայն եկել ու տարել է եկող սերնդին՛՛,-ասաց նա: Ելույթը՝ տեսանյութում:

Դրսի ”դաշնակները” սպառնո՞ւմ են /վիդեո/

”Այդպիսի բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, որ արտերկրի ՀՅԴ-ականները դեմ են պատգամավոր Վահան Հովհաննիսյանին Գերմանիայի դաշնությունում դեսպան նշանակելու որոշմանը, և հայտարարել են, որ այլևս չեն ֆինանսավորելու տեղի կառույցին: Իսկ արդյոք Հովհաննիսյանի` դեսպանի պատշոնն ստանձնելու որոշումը քննարկվել է դրսի ՀՅԴ-ական կառույցների հետ, այս եւ […]

Մենք այդպես չէինք անի…վիրավորվե՞լ է ՛՛դաշնակներից՛՛ /վիդեո/

՛՛Ես չէի ասի, ինը ամիս առաջ հավաքների ժամանակ ավելի շատ էինք, հետո ավելի քիչ, հետո ավելի շատ, այսօր հավաքվածների թիվը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այստեղ լինելը նշանակում է քայլ առաջ, ժողովրդի ոգին կա ու մեծամասնությունը գիտի, որ ունենք չընտրված, ապօրինի իշխանություններ ունենք, բայց սա քայլ առաջ է, և մենք պիտի աշխատենք, միանգամից չի լինում՛՛,-այսօր Ազատության […]

Հայրիկյանի ակնկալիքը Սերժ Սարգսյանից /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի ժամանակ անկախության տոնի առթիվ իր շնորհավորական խոսնք ասաց նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ տոնը պետք է կոչվեր ինքնորոշման, որպեսզի ոչ մեկը հիմա ինքը չորոշեր երկրի ճակատագիրը, այլ դա աներ հասարակությունը:  Հայրիկյանը կամ պատահականություն, կամ դավադրություն համարեց այն, որ Երևանի քաղաքապետարանը թույլ էր տվել նույն օրը երկու կուսակցությունների՝ […]

“Նամուս-թասիբ”

Երեկ ազատամարտիկների հերթական համահավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կողմից մեղադրանք է հնչել “Օրինաց երկիր” կուսակցության հասցեին. “ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին”,-ասել է Սուրեն Սարգսյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սակայն Henaran.am-ի հետ զրույցում […]

Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ … /վիդեո/

”Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ, բայց սա ամենաշրջահայց որոշումն էր”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին: Ասուլիսի մյուս բանախոսը` նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը սակայն ծիծաղելի որակեց Արշակյանի այս տեսակետը: ”Ինձ համար գերծիծաղելի է նման մոտեցումը: […]

Հայրիկյանը միացավ Րաֆֆուն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց անկախության տոնին նվիրված “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները սակավաթիվ են: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` չնայած հանրահավաքի կազմակերպիչը Հովհաննիսյանն է, սակայն նրան միացավ նաեւ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը եկավ, կանգնեց այնքան ժամանակ, մինչեւ Հովհաննիսյանը բարեւեց հավաքվածներին, ապա նրանք ողջունեցին միմյանց, […]

Գնդապետը ձերբակալված է. ազատամարտիկները կնստեն /վիդեո/

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության փաստը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել ազատամարտիկների շրջանում: Անկախության տոնից մեկ օր առաջ տեղի ունեցածը նրանք որակում են` հատուկ հաղորդագրություն` ուղղված այդ անկախության համար պայքարած մարտիկներին: Henaran.am-ը  զրուցեց ազատամարտիկ “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ /Կոռնիձորի Արո/: Ազատամարտիկը տեղեկացրեց, որ հանրապետության հրապարակում “վայրկյան առ վայրկյան ավելացող ազատամարտիկները պատրաստվում են նստացույցի՝ […]

Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը. Մոսկվան վերլուծում է

Եվրամիությունն ակտիվացրել է հետխորհրդային երկրներին “Արեւելյան գործընկերություն” ներգրավելու գործընթացները այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է մտնել Մաքսային միություն, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է РИА Новости-ն: “Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը Մաքսային միություն մտնելու վերաբերյալ: Դա նրանց համար շոկ էր, դա նրանց համար ազդանշան […]

Վարդան Ղուկասյանն ընդառաջ վազեց Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գյումրի քաղաքում է: Henaran.am-ի թղթակիցը նկատել է, որ “7 վերք եկեղեցու” մուտքի մոտ Սերժ Սարգսյանին ընդառաջ է վազել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` նախագահին զուգահեռ մտել եկեղեցի: Այդ պահին նախագահին ուղեկցող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մնացել է կանգնած եկեղեցու ծառերի տակ: Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանի անունը վերջերս մամուլում մատնանշվեց խոշոր չափի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի